Արևելյան գործընկերության գագաթնաժողով. Ավելի ուժեղ միասին

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Արևելյան գործընկերության գագաթնաժողով. Ավելի ուժեղ միասին

Այսօր Բրյուսելում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովը: Այն առիթ էր նշելու Եվրոպական միության եւ վեց արեւելյան գործընկեր երկրների միջև համագործակցության վերջին երկու տարիների ձեռքբերումները եւ քննարկելու՝ մինչեւ 2020թվականը 20 առանցքային արդյունքների  իրականացման հեռանկարները, որը շոշափելի օգուտներ կբերի քաղաքացիներին:

Գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով՝ համախմբեց եվրոպական միության կառույցներն՝  ի դեմս Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալ Տուսկի, ինչպես նաեւ ԵՄ անդամ 28 պետությունների եւ Արևելյան գործընկեր երկրների, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի հանրապետության եւ Ուկրաինայի ղեկավարներին: Նրանց միացան նաև Եվրոպական միության Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը եւ Առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմսրյոմը:

  

Գագաթնաժողովի մասնակիցներն ընդունեցին Գագաթնաժողովի Համատեղ Հռչակագիր: Գագաթնաժողովի շրջանակներում առաջընթաց գրանցվեց մի շարք համաձայնագրերի՝ այդ թվում ԵՄ-Հայաստան նոր երկկողմ համաձայնագրի, Հայաստանի հետ Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի ուղղությամբ ինչպես նաև Եվրոպական միության Տրասն-եվրոպական տրանսպորտային (TEN-T) ցանցը դեպի Արեւելյան գործընկերության երկրներ տարածելու ուղղությամբ:

«Արեւելյան գործընկերությունը նախ եւ առաջ ժողովուրդների գործընկերություն է:   Այն միտված է մեր բոլոր երկրներում կյանքի որակի բարելավմանը եւ հասարակությունների մերձեցմանը: Այն միտված է Եվրոպական միության եւ  արեւելյան եվրոպայի հարեւան ժողովուրդների համար ընդհանուր արժեքների, չափանիշների եւ ձգտումների պաշտպանությանը», նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:  

«Այսօր՝ գագաթնաժողովի ընթացքում մենք ընդունեցինք 20 կոնկրետ գործողություններից բաղկացած փաթեթ, որը պետք է կյանքի կոչվի մինչև 2020 թվականը: Արեւլյան գործընկերության միջոցով Եվրոպական միությունն աջակցել է  10.000 նոր աշխատատեղերի ստեղծմանը,  20.000 անձանց վերապատրաստումների իրականացմանը և հատկացրել է վարկեր շուրջ 100.000 ընկերությունների:

Մենք բարելավել ենք անվճար իրավաբանական ծառայությունների մատչելիությունը, իրականացրել ենք ներդրումներ տրանսպորտային կապուղիների ուղղությամբ, խթանել ենք գենդերային հավասարությունը եւ աջակցություն ենք տրամադրել հազարավոր ուսանողների տեղաշարժման ուղղությամբ՝ Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում: Նայելով առաջ, դեպի 2020թ եւ անդին՝ ժամանակն է էլ ավելի մեծ թափ հաղորդել գործողություններին: Մենք ճիշտ ուղու վրա ենք, եկեք չշեղվենք այդ ուղուց»: նշել է նա:

 

Նախագահ Յունկերի՝ Համատեղ ասուլիսի ելույթն ամբողջությամբ տե՛ս առցանց: 

ԱլԳ շոշափելի օգուտ  է բերում քաղաքացիներին. 20 առանցքային արդյունք 2020թվականի համար:

Քաղաքացու առօրյա կյանքի բարելավումը Արեւելյան գործընկերության առանցային նպատակն է: 2015 թվականի ամռանը տեղի ունեցած ԱլԳ վերջին գագաթնաժողովից ի վեր համագործակցությունը խարսխվել է հետեւյալ չորս գերակա ուղղություններով.

1.    Ավելի ուժեղ տնտեսություն. տնտեսական զարգացում շուկայական հնարավորությունների բարելավում;

2.    Ավելի ուժեղ կառավարում. կառույցների ամրապնդում եւ պատշաճ կառավարում;

3.    Ավելի ուժեղ միակցվածություն. միակցվածության բարելավում, մասնավորապես՝ տրանսպորտի եւ էներգիայի ոլորտներում, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության ուղղությամբ: 

4.      Ավելի ուժեղ հասարակություն. շարժունության եւ մարդկանց միջեւ շփումների բարելավում:

 

Վերոնշյալ գերագա ուղղությունների համատեքստում Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետությունները եւ գործընկեր երկրները այսօր ընդունեցին 20 առանցքային արդյունքները, որոնք  հստակ սահմանում են ապագայի աշխատանքային պլանը,  եւ ենթակա են իրականացման մինչև 2020 թվականը: 

 

Այն ներառում է՝

  • Ընդլայնված եւ նպատակային աջակցություն, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին;
  • Աջակցություն բիզնեսներին եւ տեղական արժույթով վարկերի տրամադրում՝ առաջատար Միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ սերտ համագործակցությամբ:    
  • Գործընկեր երկրների կարողությունների զարգացում՝ ԵՄ-ն հետ եւ միմյանց միջեւ առեւտրային հնարավորություններից օգտվելու նպատակով;
  • Բարեփոխումների իրականացման հանձնառություն եւ հատուկ ներդրումներ՝ էներգախնայողության ոլորտում;
  • Մինչ 2030թ երկարաժամկետ ներդրումների միջոցով ավելի լավ եւ ապահով տրասպորտային կապերի զարգացում, որը կնպաստի միակցմանը գործընկեր երկրների եւ ԵՄ միջև, ինչպես նաեւ գործընկեր երկրների շրջանում;
  • Թվային փաթեթ, այդ թվում՝ գործընկեր երկների միջև ռոումինգի սակագների նվազեցման եւ ներդաշնակեցման կոնկրետ քայլեր, լայնաշերտ կապի ռազմավարությունների մշակմամբ ավելի էժան եւ արագ ինտերնետ հասանելիլության ապահովում, եւ աջակցություն թվային արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
  • Աջակցության նոր, զգալի փաթեթ երիտասարդների եւ կրթության ոլորտում;
  • Արեւելյան գործընկերությանն ուղղված ԵՄ աջակցության վերաբերյալ  Հաղորդակցության նոր համապարփակ մոտեցման ապահովում եւ ռազմավարական հաղորդակցության զարգացում: 

Գագաթնաժողովի ընթացքում հաստատվեց նաեւ Արեւելյան գործընկերության  բազմակողմ կառուցվածային նկարագիրը, որի շնորհիվ  կամրապնդվի քաղաքական ուղղորդումը եւ կսահմանվի մեր համագործակցության արդյունքների վրա հիմնված մոտեցումը:

Արեւելյան գործընկերություն. Գործողություն, որն արդյունքներ է տվել

2015 թ. Ռիգայում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության վերջին գագաթաժողովից ի վեր, ԵՄ եւ վեց գործընկեր երկրների միջեւ հարաբերություններում զգալի առաջընթաց է արձանագրվել: Ուժի մեջ են մտել Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրերը, ներառյալ՝ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիները, բացելով նոր հնարավորություններ առանցքային մարտահրավերներին դիմակայելու ավելի սերտ համագործակցության համար, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրման եւ առեւտրի ուղղությամբ: Էապես աճել են առեւտրի ծավալները երեք հարեւան գործընկեր երկրների եւ ԵՄ-ի միջեւ: Այս համաձայնագրերի իրականացումը կուղղորդվի վերջերս նորացված Ասոցացման օրակարգով: Մի շարք հավակնոտ բարեփոխումների իրականացման արդյունքում  կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի արտոնագրերի ուղեւորություն դեպի Շենգենյան գոտի՝ ի լրումն Մոլդովայի հանրապետության հետ 2014 թ. ի վեր գործող նույն պայմանների:

 

Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ հարաբերություններում նույնպես գրանցվել է առաջընթաց: Այսօր՝ Եվրոպական միության և Հայաստանի միջեւ ստորագրվեց Համապարփակ եւ ընդլայնված  գործընկերության համաձայնագիրը: Այս նոր համաձայնագիրը թույլ կտա Եվրոպական միությանը եւ Հայաստանին համատեղ աշխատանքով հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահարավերները ու առավելագույնս գործարկել առկա հնարավորությունները: 

Դրական առաջընթաց  է գրանցվել նաեւ Ադրբեջանի հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բելառուսի հետ հարաբերությունները զարգացել են նորաստեղծ Համակարգման խմբի ձևավորման շնորհիվ: Մեր ապագա գործընկերության առաջնահերթությունները բոլոր երեք գործընկերների հետ կսահմանվեն ԵՄ աջակցության  նոր շրջանակին համահունչ:  Համաձայնեցվել են Գործընկերության առաջնահերթությունները Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանի եւ Բելառուսի հետ դեռ քննարկվում են:

Եվրամիությունն ու Հայաստանն այսօր նաեւ նախաստորագրեցին Ընդհանուր ավիացիոն տարածքի շուրջ համաձայնագիրը: Այն կապահովի  շուկայի ավելի մատչելի պայմաններ երկու կողմերի ավիաընկերություններին եւ կբարելավի մաիկցվածությունը՝  ուղեւորների համար ստեղծելով ընտրության  ավելի լայն հնարավորություններ, ապահովելով  ավելի որակյալ ծառայություններ եւ ավելի ցածր վարձավճարներ: Համաձայնագիրը հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի ավիացիոն ռազմավարության  մասը, որի միջոցով  կստեղծվի ընդհանուր կարգավորող շրջանակ, օրինակ՝ ավիացիայի ապահովության եւ անվտանգության ապահովման ոլորտների վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ:

                            

Տրանսպորտային կապուղիների փոխկապակցման ոլորտում ԵՄ եւ գործընկեր երկրները  համաձայնության են եկել  Տրանսեվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի ընդլայնման ցուցիչ քարտեզների շուրջ, որոնք որպես հիմք կծռայեն ԵՄ եւ Արեւելյան Գործընկեր երկրների համար տրանսպորտային կապի ընդլայնման եւ ընդհանուր ենթակառուցվածքների հայտնաբերման համար: Այս կապակցությամբ   գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են բարձր մակարդակի Փոխըմբռնման փաստաթղթեր:

Արեւելյան գագաթնաժողովը հղկվում է հասարակության ավելի լայն շերտի կողմից:

Գագթնաժողովին ընդառաջ տեղի են ունեցել մի շարք հարակից միջոցառումներ, այդ թվում քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ դաշտի ներկայացուցիչների, բիզնեսների, խորհրդարանների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:  Այդ ներգրավումը վկայում է այն մասին, որ ԱլԳ դուրս է գալիս միջպետական հարաբերությունների սահմաններից եւ ընդլայնվելով ընգրկում է հասարակության ավելի լայն շերտերը: 2017 թվականի ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվել են հետեւյալ հարակից միջոցառումները:  

  • Արեւելյան գործընկերության 3-րդ երիտասարդական համաժողով՝ 2017թ. հունիսի 22-ից 23-ը Վարշավայում: Ընդունվել են երիտասարդական քաղաքականությանն ուղղված մի շարք առաջարկություններ: 
  • Արեւելյան Գործընկերության 2-րդ մեդիա համաժողով՝ 2017 թ. սեպտեմբերի 13-ին, Կիեւում:

Տես`Արեւելյան գործընկերության մեդիա համաժողովի վերավերյալ տեղեկագիրը:

  • Արեւելյան գործընկերության էլեկտրոնային գործընկերության համաժողով՝ 2017 թ. հոկտեմբերի 4-ին, Տալլինում

Տես `Արեւելյան գործընկերության E-partnership վերաբերյալ տեղեկագիրը;

  • Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողով՝  2017 թ., հոկտեմբերի 25-26, Տալլինում, որն անց է կացվել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության 9-րդ տարեկան հանդիպման   հետ համատեղ:

Տես`Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության վերաբերյալ տեղեկագիրը

  • Արեւելյան գործընկերության բիզնես ֆորում՝ 2017 թ. հոկտեմբերի 26-ից 27-ը, Տալլինում:

Տես `Արեւելյան Գործընկերության Բիզնես Ֆորումի վերաբերյալ տեղեկագիրը

  • Տես Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը եւ Ուկրաինային տրամադրվող ԵՄ աջակցության  վերաբերյալ տեղեկագրերը:

 

Հավելյալ տեղեկատվություն:

Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի կայք

Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի Համատեղ Հռչակագիր
Տեղեկատվական ամփոփագիր.Արեւելյան գործընկերության 20 առանցքային արդյունք 2020թ.-ի համար   

Արեւելյան գործընկերություն. կենտրոնանալով առանցքային   առաջնահերթությունների եւ արդյունքների վրա (աշխատակազմի համատեղ աշխատանքային փաստաթուղթ)

Տեղեկատվական ամփոփագիր Արեւելյան գործընկերության շուրջ առասպելների վերաբերյալ  

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ելույթը՝  Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում

Մամլո հաղորդագրություն՝  Եվրոպական միության և Հայաստանի միջև ստորագրված նոր համաձայնագիրը քաղաքացիներին շոշափելի օգուտ կբերի

Տեղեկատվական ամփոփագիր. ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր

Տեղեկատվական ամփոփագիր. Ավիացիոն համաձայնագիր Հայաստանի հետ

Փաստեր եւ թվեր. ԵՄ-Հայաստան հարաբերություններ

Փաստեր եւ թվեր. ԵՄ-Ադրբեջան հարաբերություններ

Փաստեր եւ թվեր. ԵՄ-Բելառուս հարաբերություններ

Փաստեր եւ թվեր. ԵՄ-Վրաստան հարաբերություններ

Փաստեր եւ թվեր. ԵՄ-Մոլդովա հարաբերություններ

Փաստեր եւ թվեր. ԵՄ-Ուկրաինա հարաբերություններ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայք

Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության կայք

Բելառուսում Եվրոպական միության պատվիրակության կայք

Վրաստանում Եվրոպական միության պատվիրակության կայք

Մոլդովայում Եվրոպական միության պատվիրակության կայք

Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության կայք

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները