You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) և նրա գործընկերների աջակցության շնորհիվ յոթ հայկական ընկերություններ փետրվարի 12-ից 15-ը Նյուրնբերգում մասնակցեցին օրգանական արտադրանքի BioFach 2020 առաջատար միջազգային առևտրային տոնավաճառին: 
Մասնակից ընկերությունները «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շահառուներ են, որը ֆինանսավորվում է եվրոպական միության կողմից որպես EU4Business նախաձեռնության մաս և որի նպատակն է Արևելյան Եվրոպայի ՓՄՁ-ներին կապել գլոբալ և հատկապես ԵՄ շուկաներին:
Որպես BioFach-ում ITC-ի աջակցությամբ կազմված պատվիրակություն, հայկական ընկերությունները ներկայացրեցին օրգանական բազմազան արտադրանք՝ ներառյալ չրեր, խոտաբույսեր և հյութեր: ԵՄ «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» և «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ՀԿ-ի հետ համատեղ, ITC- ն օգնեց ՓՄՁ-ներին կազմակերպել և նախագծել տաղավարը, պատրաստել մարքեթինգային նյութեր և կազմակերպել B2B հանդիպումներ տոնավաճառում:
Ավստրիայի կառավարության և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շահառուները նույնպես մասնակցեցին BioFach-ին և ցուցադրեցին իրենց օրգանական արտադրանքը, ներառյալ օրգանական պարարտանյութերը, մեղրը և այլն:
Հայ մասնակիցները շատ ծանրաբեռնված օրեր են ունեցել առևտրի տոնավաճառում` ստանալով առաջարկներ հնարավոր գնորդներից և հույս ունեն, որ վաճառքի համար հաջող տարի կլինի: «Այս տոնավաճառը կարևորագույն նշանակություն ունի օրգանական ապրանք արտադրողների համար», -ասում է «Սիս Նատուրալ» ընկերության արտահանման բաժնի ղեկավար Ռուզաննա Նավասարդյանը, «ITC-ի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ մենք կարողացանք ըստ արժանվույն ներկայացնել մեր արտադրանքը և ստացանք առաջարկներ ոչ միայն մեր ներկայիս գործընկերներից, այլ նաև պոտենցիալ գնորդներից: Մենք ակնկալում ենք ունենալ նոր երկարաժամկետ գործարար հարաբերություններ»: 
BioFach-ը օրգանական ապրանքների համար աշխարհի ամենամեծ տոնավաճառն է: Այն հավաքում է ավելի քան 3,200 ցուցադրող ընկերություններ և մոտ 50,000 առևտրի այցելուներ 130 երկրներից: Այն արդյունաբերության ոլորտի լավագույն մատակարարների և որոշումներ կայացնողների հանդիպման կետն է, ուստի տոնավաճառին մասնակցությունը հնարավորություն կտա հայկական ընկերություններին գտնել վաճառքի նոր հնարավորություններ և գործընկերներ: 

 

Ամենավերջինը Նորություններ
am az by ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները