«Փոխիր մտածելակերպդ» և «ցուցադրիր ներուժդ». ՏՏ-ն՝ Հայաստանի տնտեսության զարգացման խթան

Հայաստան
«Փոխիր մտածելակերպդ» և «ցուցադրիր ներուժդ». ՏՏ-ն՝ Հայաստանի տնտեսության զարգացման խթան

Հայաստանի մարզերից ավելի քան 150 երիտասարդներ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին մասնակցեցին EU4Business-SMEDA ծրագրի կողմից նախորդ ամիս Գյումրիում կազմակերպված «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովին:

Գյումրին՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, նպատակ ունի քաղաքի կենտրոնում տեղակայված իր տեխնոլոգիական կենտրոնով և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններով դառնալու Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մայրաքաղաքը:

«Շատ երիտասարդներովքեր պատրաստվում էին արտագաղթելԳյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացումից հետո որոշեցին մնալ և ծրագրավորում սովորելՍկզբում ոչ ոք չէր հավատումոր այս ծրագիրն իրականություն կդառնա»,- նշել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿբիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:

Աշխատատեղերի ստեղծման կենտրոն

Հիմնադրումից ի վեր՝ ԳՏԿ-ն արդեն ստեղծել է շուրջ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն և տարեկան պատրաստում է 500 մասնագետ: Կենտրոնում գործում են 25 տեղական և միջազգային կազմակերպություններ:

Համաժողովի հիմնական նպատակն էր խթանել Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը՝ վերլուծելով փոքր քաղաքների համար մշակված հաջողված միջազգային ռազմավարությունները, որոնք կարող են իրականացվել Հայաստանում: Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով համաժողովի պատվավոր հյուրն էր, ընդգծեց տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի տնտեսությունը զարգացնելու կարևորությունը՝ շեշտադրելով այդ գործընթացում մարզերի ակտիվ ներգրավվածությունը:

Բարձր տեխնոլոգիաները՝ տնտեսության խթան

«Մենք հետամուտ ենք Հայաստանում զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսությունն առաջ մղող ուղղություններից մեկըորը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունիՄիաժամանակՀայաստանի հզորացման տեսլականի մեջ առանցքային կարևորություն ունի մարզային զարգացումըառանց որի չենք կարող զարգացած երկիր ունենալԱյս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել», - ասաց վարչապետ Կարապետյանը:

ԵՄ-ն Հայաստանի առաջատար ներդրումային ու տնտեսական գործընկերն է, ինչը վերահաստատվեց այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում. Եվրոպական միության երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 25 տոկոսով: Վերջերս ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 25 մլն եվրոյի դրամաշնորհ՝ թվայնացման համապարփակ համակարգ գործարկելու համար:

«Լիովին հեղափոխական»

«Կարծում եմ՝ էլեկտրոնային կառավարման ներդրումը Հայաստանում լիովին հեղափոխական է: Հայաստանում մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում էլեկտրոնային կառավարման ոլորտում: Այն, ինչ կատարվում է այստեղ՝ Հայաստանում, ոչ միայն լավ է երկրի համար, այլև աշխարհում առաջնային տեղ է զբաղեցնում: Էլեկտրոնային կառավարման այս փոխակերպման գործընթացը, որի միջով անցնում է Հայաստանը, մի քանի տարի անց հայտնի կդարձնի երկիրը և կդասի էլեկտրոնային կառավարման ոլորտում եվրոպական երկրների առաջատարների շարքում», - նշել է ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:

Միջոցառումն իրականացվել է միջազգային կազմակերպությունների և EU4Business-ի SMEDA («Աջակցություն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում») ծրագրի հետ համագործակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և իրականացվում է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրով:

SMEDA-ի ուշադրության կենտրոնում Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ բոլոր մարզերում, գործող փոքր և միջին ձեռնարկություններն են:

«Մարզերի ընկերությունները շատ կարևոր ենՄենք արդեն խոսել ենք երկրի կրթական համակարգի և տնտեսական հզորության մեծ ներուժի մասինԱյս ծրագրի միջոցով փորձում ենք բարելավել մարզերի տնտեսական ցուցանիշներըԾրագիրը հիմնականում ուղղված է տնտեսական կլաստերների մշակման ու կառավարման բարելավմանըԵրբ խոսում ենք տնտեսական կլաստերների մասիննկատի ունենք ինկուբատորներըտեխնոպարկերըտեխնոլոգիական կենտրոնները այստեղ՝ Գյումրիումև Վանաձորումինչպես նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիները», - նշել է SMEDA-ի թիմի ղեկավար Էվա Նահերը:

«Ցուցադրիր ներուժդ»

Էվա Նահերը երիտասարդներին կոչ արեց «ցուցադրել իրենց ներուժը» և «միավորել ջանքերը համախոհ գործընկերների հետ»՝ որպես բիզնեսում հաջողության հասնելու միջոց:

«Միավորվեք և դարձեք ավելի հզորԵթե մենակ չեքապա ավելի հեշտ է ներդրողներ և ներդրումներ ներգրավելըՄիջազգային փորձում բազմաթիվ օրինակներ կաներբ մի առանձին ընկերության չի հաջողվել ներդրողներ ներգրավելսակայն միավորվելով՝ նրանք կարողացել են ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ այն ոլորտումորտեղ հայտնի են եղելև դրա շնորհիվ գործընկերներ գտնելՈւստիմիավորվեք և ցուցադրեք ձեր ունեցածը», - նշել է նա:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում քննարկված հիմնական թեմաները, այն է՝ մտածելակերպի փոփոխություն, հաջող ձեռնարկության ստեղծում և մարզերի զարգացում, մասնակից երիտասարդների հետ գործնականում կիրառվեցին երկրորդ օրն անցկացված տարբեր աշխատաժողովների ընթացքում:

 EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները