You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

«Արևելյան ներդրումներ 2» ծրագիրը հրավիրում է ԵՄ փորձագետների՝ մասնակցելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների Գործարարության աջակցման կազմակերպությունների (ԳԱԿ) բարձրաստիճան ղեկավարների համար կազմակերպվող ուսումնական դասընթացին:

ԳԱԿ Ռազմավարական պլանավորման ակադեմիական դասընթացը կկայանա 2017 թ. մայիսի 8-ից 11-ը Վեստերհամում (Գերմանիա): Այն կազմակերպվում է Արևելյան գործընկերության 6 երկրների Գործարարության (աջակցման) կազմակերպություններին (ԳԱԿ-ներին) ու ՓՄՁ-ներին ուղղված և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակներում:

Ակադեմիական ուսուցման ընթացքում ԵՄ փորձագետները կներկայացնեն հինգ դասընթաց՝

  1. Ռազմավարական մտածողության ուսուցում
  2. Ռիսկերի կառավարում․ ԳԱԿ-ի արտաքին և ներքին ռիսկերը
  3. Փոփոխությունների կառավարում․ արտաքին մրցակցության դիմակայում
  4. Միջազգային ռազմավարական գործընկերություններ
  5. Հանրային ռազմավարական հարաբերություններ և հաղորդակցություն:

Ակնկալվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ԳԱԿ-ների երեսուն բարձրաստիճան գործադիր ղեկավարներ կմասնակցեն այս միջոցառմանը, որը կազմակերպվել է EU4Business-ի գործընկեր կազմակերպության՝ ԵՎՐՈՊԱԼԱՏԻ (EUROCHAMBRES) կողմից՝ UEAPME-ի (Արհեստագործական, փոքր և միջին ձեռնարկությունների եվրոպական ասոցիացիա) հետ համագործակցությամբ:

EU4Business ծրագրի հիմնարար նպատակն է օժանդակություն ցուցաբերել այս երկրների ԳԱԿ-ներին՝ որպես անդամակցային կազմակերպությունների, որոնք կարող են խթանել կառավարությունների և ՓՄՁ-ների միջև երկխոսությունը:

Դասընթացը շեշտադրում է հստակ ռազմավարության անհրաժեշտությունը՝ ապահովելու ԳԱԿ-ների հաջող գործունեությունը, նրանց հնարավորություն տալու աջակցելու տեղական ՓՄՁ-ներին և նպաստելու ԱլԳ երկրներում ավելի բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:

Ակադեմիական դասընթացի ընթացքում կքննարկվի այն հարցը, թե ինչու է ԳԱԿ-ին ռազմավարական պլան անհրաժեշտ, ինչպես այն մշակել, ինչպես դրանից լավագույնս օգտվել և ապահովել, որ պլանը ստանա ԳԱԿ-ի աշխատակազմի աջակցությունը և, ըստ այդմ, արդյունավետորեն իրականացվի:

Լրացված և ստորագրված Դիմումի ձևը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկել Իրինա Տիխոնովային (tikhonova@eurochambres.eu), իսկ պատճենը՝ Մարուշա Բենկիչին․ (benkic@eurochambres.eu) մինչև 2017 թ ապրիլի 10-ը (ներառյալ):

Լրացուցիչ մանրամասներ և դիմումի ձևը կարելի է գտնել այստեղ:

Ամենավերջինը Նորություններ
am
01.10.2021
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին՝ նպաստելու Հայաստանում մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպերի։
am az by ge md ua
20.09.2021
2020 թվականի սկզբին COVID-19-ի բռնկումից ի վեր ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատությունները՝ ի դեմս «Թիմ Եվրոպա» նախաձեռնության, 34 միլիարդ եվրո են հատկացրել գործընկեր երկրներին՝ համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման համար՝ կատարելով կոնկրետ արդյունքներ ապահովելու մասին իրենց խոստումները։
am
07.09.2021
ԵՄ-ի տրամադրության տակ առկա են մի քանի գործիքներ, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության շրջանակներում ՓՄՁ-ներին աջակցելուն։ Դրանց վերջերս ավելացել է նաև Բաժնեմասնակցային ներդրումների գործիքը՝ Ֆինանսավորման հասանելիության (A2F) շրջանակներում։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները