You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Մարտի 15-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղային այցելություն կազմակերպեց Երևանում՝ ծանոթանալու նորարարական ընկերությունների և ստարտափների հետ, որոնք տեխնիկական և ֆինանսական աջակցություն են ստացել Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակներում: Այցելությանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և մի խումբ լրագրողներ:

Այցելության ժամանակ ԵՄ դեսպանը նշեց. «Հայաստանում ստարտափ էկոհամակարգը հսկայական ներուժ ունի, որը խթան է հանդիսանում տնտեսական զարգացման և գիտելիքների վրա հիմնված աճի համար: Մասնավորապես, դա շատ հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար... Այսօրվա մեր այցելած ժամանակակից ստարտափները, որոնք աջակցվում են ԵՄ-ի կողմից, Հայաստանում արագ զարգացող տեխնոլոգիական էկոհամակարգի վառ օրինակ են», - ավելացրեց նա:

2017 թ.-ից ի վեր՝ EU-SMEDA ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի կողմից, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհներով՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներով (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհներով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) միջոցով:

Ծրագրի արդյունքները առաջարկի վրա նպատակաուղղված ստարտափների աջակցության շրջանակներում 

  • Ծրագրին մասնակցելու շնորհիվ ստեղծվել է 224 նոր աշխատատեղ
  • 45 նոր գաղափար շուկայում՝ նոր ապրանքների և ծառայությունների համար
  • Ծրագրին մասնակցելու շնորհիվ հիմնադրվել է 22 նոր ընկերություն
  • Բացի այդ, ներգրավվել է առնվազն 400000 եվրոյի ներդրում
  • 2063 անձ մասնակցել է դասընթացների, սեմինարների և ներգրավվել է կրթական կենտրոններում
  • 65 ստարտափ աջակցություն է ստացել
  • 33 ընկերություն ստացել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մեկնարկային դրամաշնորհներ՝ ՆԶՀԴ և ԳՏՁ

Երկու դրամաշնորհները հատկապես նպատակաուղղված են տեխնոլոգիական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և ծրագրերին: Առաջին փուլում ընկերությունները ստացել են 8 ՆԶՀԴ և 5 ԳՏՁ դրամաշնորհներ (ընտրությունը կատարվել է 2017թ․-ին), որոնց համար հատկացվել է մինչև 50000 և 15000 եվրո ֆինանսավորում 12 ամսվա համար: Երկրորդ փուլում ընկերությունները ստացել են 6 ՆԶՀԴ և 15 ԳՏՁ դրամաշնորհներ (ընտրությունը կատարվել է 2018թ․-ին), որոնց համար հատկացվել է մինչև 30000 եվրո 9 ամսվա համար և 4000-ից 15000 եվրո ֆինանսավորում՝ 6 ամսվա համար:

EU-SMEDA ծրագիրն աջակցել է նաև Հայաստանի ստարտափ ակադեմիայի հիմնադրմանը: Catalyst հիմնադրամի կողմից իրականացվող եռամսյա ծրագրի շրջանակներում ստարտափները կենտրոնանում են հաճախորդների հաստատման և ներդրողների պատրաստակամության վրա: Ակադեմիայի ծրագիրը բաղկացած է երեք մոդուլից՝ ստարտափի ախտորոշում, շուկայի ընտրություն ու մեկնարկային ռազմավարություն և շուկայի հաստատման նախապատրաստում:

Բացի այդ, EU-SMEDA-ի աջակցությամբ Catalyst-ը հիմնադրեց Հերոսների տունը՝ որպես ձեռնարկատիրական կենտրոն, որը համակողմանիորեն նպաստում է հայկական տեխնոլոգիաների և ստարտափների էկոհամակարգի զարգացմանը, օրինակ՝ բլոկ-շղթաների, քվանտային հաշվումների և արհեստական բանականության տարբեր նախաձեռնությունների իրականացման միջոցով:

Մինչ այժմ Ստարտափ ակադեմիայում գրանցվել և ավարտել է 3 սերունդ. ավարտել է 41 թիմ, մասնակցել է 120+ ձեռնարկատեր, ներգրավվել է 60+ մենթոր, անցկացվել է 3 ցուցադրական օր:

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները