EU4Business-ի Գլխավոր ժողով․ հետադարձ հայացք գցելով տասնամյակների հաջողությունների վրա և առաջ նայելով դեպի գալիք մարտահրավերները

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
EU4Business-ի Գլխավոր ժողով․ հետադարձ հայացք գցելով տասնամյակների հաջողությունների վրա և առաջ նայելով դեպի գալիք մարտահրավերները
EU4Business-ի Գլխավոր ժողովի երրորդ նիստը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսի 28-ին Բրյուսելում և նշանավորեց EU4Business նախաձեռնության 10-րդ տարեդարձը։ Այս բարձր մակարդակի միջոցառման ընթացքում EU4Business-ի քարտուղարությունը կիսվեց վերջին տասնամյակում ձեռք բերված արդյունքներով, ինչպես նաև հատկապես 2018 թվականին ունեցած առաջընթացով։ 
2019 թ. Գլխավոր ժողովը եզակի հնարավորություն է ընձեռել 83 մասնակիցների, այդ թվում՝ վեց Արևելյան գործընկեր կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին, EU4Business-ն իրականացնողներին և Եվրոպական հանձնաժողովին, փոխանակելու EU4Business-ի ծրագրերի և նախագծերի իրականացման իրենց փորձը։ Մասնակիցները EU4Business-ի աջակցությունը կապեցին ՓՄՁ-ների ներկայիս կարիքների, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական զարգացումների հետ, կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և քաղած դասերով։ Ընդգծելով վերջին տասը տարվա ընթացքում EU4Business նախաձեռնության հաջող իրականացումը՝ քննարկումներն ուղղված էին նաև հետագա քայլերին։ Նախաձեռնության տասնամյա իրականացումից հետո դեռ շատ բաներ կան սովորելու և նվաճումների հասնելու համար, որպեսզի վերահաստատվի, որ EU4Buisiness-ը Եվրոպական հանձնաժողովի առաջատար նախաձեռնություններից է։
 
Տասը տարվա ընթացքում՝ սկսած 2009 թվականից, EU4Business-ը շարունակաբար զարգացել է՝ համապատասխանելու համար ԵՄ-ի ռազմավարական առաջնահերթություններին, ինչպես նաև արտացոլելու Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ ոլորտի կարիքները։ EU4Business-ի 49 ծրագրերի ներկայիս փաթեթը կազմում է ԵՄ-ի կողմից տրամադրվող շուրջ 417 միլիոն եվրոյի աջակցություն, որի շնորհիվ EU4Business-ի ընդհանուր բյուջեն գերազանցում է 3 միլիարդ եվրոն։ 

 

EU4Business-ի ձեռքբերումների ներկայացում​

Ժողովը բացեց Նիկոլաս Ցենդրովիչը (Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինություն), ով սկսեց իր ելույթը՝ նշելով Արևելյան գործընկերության կարևորությունը վերջին տասը տարվա ընթացքում ԵՄ-ի և Արևելյան հարևանների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև նրա հիմնական նպատակները, 2020 թվականի թիրախային արդյունքները, որոնք թույլ են տվել գնահատել Նախաձեռնության առաջընթացը։ 
 
Առաջին նիստի ժամանակ EU4Business-ի թիմի ղեկավար դոկտոր Յուլիա Ջարովան (EY) ներկայացրեց EU4Business-ի հոբելյանական զեկույցը՝ համառոտ նկարագրելով 2009 թվականից մինչև այսօր Նախաձեռնության անցած ուղին։ EU4Business-ի վերջին տասը տարվա ձեռքբերումներն իրենք են խոսում իրենց մասին, ինչը լավ առիթ է՝ շնորհավորելու Նախաձեռնության տասնամյակը։ 
 
Նշվեցին անցած 10 տարվա ընթացքում EU4Business-ի լավագույն 10 ձեռքբերումները՝
1. 49 ծրագիր՝ ԵՄ-ի կողմից տրամադրվող 417 միլիոն եվրոյի աջակցությամբ, որի շնորհիվ EU4Business-ի ընդհանուր բյուջեն գերազանցում է 3 միլիարդ եվրոն.
2. Ավելի քան 85000 ՓՄՁ-ներ աջակցություն են ստացել Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում.
3. Ավելի քան 120000 վարկ է տրամադրվել մոտավորապես 80000 ՓՄՁ -ներին.
4. Մոտ 2,5 մլրդ եվրոյի վարկ է հատկացվել ՓՄՁ-ներին.
5. Այսօր վարկերի 50%-ից ավելին տեղական արժույթով է.
6. ԽՀԱԱԳ գործիքին ԵՄ-ի ֆինանսավորումը կազմում է 194,5 միլիոն եվրո, որը թույլ է տվել ստանալ 2,5 մլրդ եվրո.
7. Ավելի քան 250000 աշխատատեղեր են աջակցվել ՓՄՁ-ներում, և 34000 նոր աշխատատեղեր են ստեղծվել EU4Business-ի միջոցով. 
8. «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում ավելի քան 60 միլիոն եվրո է հատկացվել կանանց կողմից ղեկավարվող գրեթե 7250 ՓՄՁ-ների.
9. Մոտավորապես 77000 մարդ է վերապատրաստվել, և ավելի քան 57000-ը մասնակցել է միջոցառումներին.
10. Բոլոր վեց գործընկեր երկրներում ընդունվել է 72 նոր օրենք, և մշակվել է 137-ը։
 
Դոկտոր Յուլիա Ջարովան ընդգծեց, որ վերջին տասնամյակում այս 10 հիմնական ձեռքբերումներից բացի կա նաև անուղղակի ազդեցություն, որն անպայման պետք է նշվի։ Նշանակալիորեն աճել է ՓՄՁ-ների մասնակցությունը և՛ ՀՆԱ-ի մեջ, և՛ զբաղվածության ոլորտում՝ հաստատելով, որ EU4Business-ը գործընկեր երկրներում ճանապարհ է հարթում աճող կայուն և ներառական ՓՄՁ հատվածի համար։ EU4Business-ը զգալիորեն նպաստել է նաև ԱլԳ երկրներում փոքր և միջին բիզնեսի համար գործարար միջավայրի բարելավմանը։ Այսօր տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն ՓՄՁ զարգացման քաղաքականություն և մասնագիտացված ՓՄՁ գործակալություններ կամ աջակցության մարմիններ։
 
Առավոտյան երկրորդ նիստի ժամանակ EU4Business-ի քարտուղարությունը ներկայացրեց 2019 թվականի EU4Business-ի տարեկան հաշվետվությունը, որում ամփոփված են 2018 թվականին ձեռք բերված հիմնական արդյունքները։ Վերլուծելով 2018 թվականին իրականացված բոլոր ծրագրերի և նախագծերի արդյունքները՝ EU4Business-ի քարտուղարությունն ընդգծեց Նախաձեռնության նշանակալից ձեռքբերումներն ու դրա աճի տեմպը՝
• 6024 ՓՄՁ-ներ EU4Business-ի կողմից աջակցվող ծրագրերի միջոցով վարկեր են ստացել Մասնակից ֆինանսական հաստատություններից (ՄՖՀ-ներից) և Միջազգային ֆինանսական կառույցներից (ՄՖԿ-ներից)։
• Ավելի քան 960 ՓՄՁ-ներ ԽՀԱԱԳ գործիքի ծրագրերի միջոցով վարկեր են ստացել Մասնակից ֆինանսական հաստատություններից (ՄՖՀ-ներից) և Միջազգային ֆինանսական կառույցներից (ՄՖԿ -ներից)։
• Կանանց կողմից ղեկավարվող 4870 ՓՄՁ-ներ EU4Business-ի կողմից աջակցվող ծրագրերի միջոցով վարկեր են ստացել Մասնակից ֆինանսական հաստատություններից (ՄՖՀ-ներից) և Միջազգային ֆինանսական կառույցներից (ՄՖԿ -ներից)։
• ՄՖՀ-ների և ՄՖԿ-ների կողմից ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի արժեքը կազմել է ավելի քան 315 միլիոն եվրո։
• ԽՀԱԱԳ գործիքի ծրագրերով ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 192 միլիոն եվրո։
• Տեղական արժույթով ՓՄՁ-ների վարկավորման նպատակով ՄՖՀ-ներին տրամադրված վարկերը, երաշխիքները և (կամ) կապիտալ ներդրումները գերազանցել են 220 միլիոն եվրոն։ Տեղական արժույթով վարկավորումը ներկայումս կազմում է Նախաձեռնության կողմից տրամադրված վարկերի 50%-ը։
• ՓՄՁ-ներից, ՄՖՀ-ներից և ԳԱԿ-երից ավելի քան 8500 մարդ վերապատրաստվել կամ դասընթացների է հաճախել, իսկ ավելի քան 27000 մարդ մասնակցել է EU4Business նախաձեռնության շրջանակներում կազմակերպված միջոցառումներին։
• 290 կին ձեռնարկատեր ուսուցում է ստացել EU4Business-ի կողմից աջակցվող ծրագրերի միջոցով։
• Ավելի քան 66000 աշխատատեղեր են աջակցվել ՓՄՁ-ներում, և մոտավորապես 6000 նոր աշխատատեղեր են ստեղծվել։
• Ավելի քան 38000 աշխատատեղեր են աջակցվել ՓՄՁ-ներում, և մոտավորապես 2440 նոր աշխատատեղեր են ստեղծվել ԽՀԱԱԳ գործիքի կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում։
 
Գլխավոր ժողովի մասնակիցներին ներկայացվեցին շահառուների խորհրդատվությունների, մասնավորապես՝ EU4Business-ի քարտուղարության կողմից 2019 թ. գարնանը կազմակերպված ՓՄՁ-ների հատուկ աշխատանքային խմբերի և EU4Business-ի կլոր սեղանների շուրջ անցկացված հանդիպումների արդյունքները։ Երկրի մասշտաբով անցկացված այս միջոցառումներում քննարկվեցին EU4Business-ի հետագա քայլերը, իսկ մասնակիցների թիվն անցնում էր 250-ից։ Քննարկումների հիմնական թեմաները ներառում են աջակցության հետևյալ ոլորտները, որոնք առաջիկայում լրացուցիչ ուշադրություն են պահանջում՝
 Արևելյան գործընկեր երկրների մուտքը ԵՄ շուկա ավելի շատ ժամանակ և ներդրում է պահանջում, քան նախապես ենթադրվում էր։
• Տեղական արժույթով վարկավորումը կարծես թե լավագույն միջոցն է ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիությունը մեծացնելու համար։
• Ֆինանսավորման հասանելիության ստեղծման ներդրումները կշարունակեն կարևոր լինել՝ այդ թվում փոքր ընկերությունների համար։
• Ֆինանսական գործիքների և տեխնիկական աջակցության համադրումը կարող է արագացնել ՓՄՁ-ների աճը։
• Կա գործընկերների կողմից ՓՄՁ-ներին տրամադրվող մասնագիտական փորձառության աճող պահանջարկ։
• Կարևոր է ԵՄ շուկան գործնականում ավելի մոտեցնել։
• Դասեր քաղել անցյալից՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
• Կարևոր է դուրս գալ մայրաքաղաքների սահմաններից։

 

10-ամյա գործունեության քննարկում

Կեսօրվա նիստն անցկացվեց անցած տասը տարիների ընթացքում EU4Business-ի հիմնական ձեռքբերումների վերաբերյալ համակարգված քննարկումների տեսքով, որոնց ժամանակ EU4Business-ի իրականացնողներն ու շահառուները հնարավորություն են ունեցել կիսվելու իրենց հիմնական փորձով՝ կապված EU4Business-ի շրջանակներում գործող չորս առաջնային ոլորտների հետ, այն է՝ ֆինանսավորման հասանելիության բարելավում, քաղաքականության և կանոնակարգող դաշտի ամրապնդում, գիտելիքների պաշարի և գործարար հմտությունների բարելավում, և շուկաների հասանելիության բարելավում։
 
Կեսօրվա քննարկումը վարում էր Բին Աջեմյանը (Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինություն)։ Իրականացնող գործընկերների հիմնական զեկուցողները ՎԶԵԲ-ից, ԵՆԲ-ից, ԳԶԲ-ից, ՏՀԶԿ-ից, GIZ-ից և ԱՄԿ-ից էին։ Զեկույցներում այս իրականացնողները ներկայացրեցին իրենց հաջողություններն ու քաղած դասերը, ինչպես նաև EU4Business նախաձեռնության հետագա քայլերի կոնկրետ առաջարկներ։ Ծրագրերի իրականացման վերաբերյալ քննարկումներին հաջորդեց ընդհանուր առմամբ EU4Business-ի հաղորդակցման և իրազեկման մասին քննարկումը։
 
Իրականացնողներից բացի, տարածաշրջանի ՓՄՁ ներկայացուցիչները նույնպես հայտնեցին իրենց կարծիքը, որ ԵՄ-ի աջակցությունը ամենաշատ հաջողություն գրանցել է հետևյալ ոլորտներում՝ ա) ՓՄՁ-ներին ֆինանսավորման հասանելիության և խորհրդատվական ծառայությունների տրամադրում, բ) ՓՄՁ-ների համար ավելի մրցունակ և գրավիչ միջավայրի ստեղծման աջակցություն, գ) ՓՄՁ-ների միջազգայնացման խրախուսում, և դ) ՓՄՁ-ներին առնչվող ինստիտուցիոնալ կարողությունների և քաղաքականության իրականացման ամրապնդում։ 
 
Մասնակիցների մեծամասնության կողմից նշված հիմնական եզրահանգումները ներառում են.
• Թեև EU4Business-ի փաթեթում ներառված ծրագրերի մեծ մասն ունի տարածաշրջանային ուղղվածություն, դրանց իրականացման փորձը ցույց է տալիս, որ հարկավոր է հաշվի առնել Արևելյան գործընկերության տարբեր երկրներում առկա սոցիալական, տնտեսական և քաղաքական գործոնները։ Այս առումով, երկկողմ ծրագրերն ապահովում են ավելի հստակ մոտեցում։ 
• Ողջունելի են երկարաժամկետ ծրագրերը, հատկապես նրանք, որոնք ֆինանսավորման առաջնահերթություն են պահանջում և ԽՀԱԱԳ գործիքի շրջանակներում են։ ՓՄՁ-ների ընդլայնման գործընթացի համար ժամանակ է հարկավոր, և դա հատկապես արդիական է ԵՄ-ի հետ առևտուր անել ցանկացող ՓՄՁ-ների համար։
• Ֆինանսավորման ծրագրերը գերակշռում են, և սա արտացոլում է տարածաշրջանի ՓՄՁ-ների կարիքները։ Հետագա քայլերից է՝ շարունակել վարկերի տրամադրումը տեղական արժույթով, ինչը հաջողությամբ իրականացվել է ոչ շատ վաղուց։ Շահառուներն ընդգծեցին ֆինանսական միջոցների և խորհրդատվական ծառայությունների համատեղ տրամադրման կարևորությունը, քանի որ փորձը ցույց է տվել այդ համակցության արդյունավետությունը։
• Դեռևս առկա են փոքր բիզնեսը՝ նույնիսկ միկրո ձեռնարկությունները և ստարտափները ընդգրկելու համար գործիքների մշակման հնարավորություններ։ Ֆինանսական գործիքների շրջանակն ընդլայնելու և դրանք ավելի շատ ՓՄՁ-ների համար հասանելի դարձնելու նպատակով անհրաժեշտ են հետագա ներդրումներ բանկային ոլորտի և ոչ բանկային ֆինանսական շուկայի ամրապնդման համար՝ լիզինգի, ֆակտորինգի և բաժնետիրական ֆինանսավորման աջակցության միջոցով։
• Տեխնիկական աջակցության, վերապատրաստման և մենթորության կարևորությունը՝ հատկապես նորարարական ՓՄՁ-ների համար, բազմիցս շեշտվել է՝ յուրացման համապատասխան հնարավորությունների, ֆինանսավորման կայուն օգտագործման և այլ աջակցության ապահովման համար։ Արևելյան գործընկեր երկրների ՓՄՁ-ները կարևորում են ԵՄ անդամ պետություններից գործընկերներ ներգրավելը՝ որպես մենթորներ։
• EU4Business-ն արդեն լավ հայտնի է ինչպես ԱլԳ, այնպես էլ այլ երկրներում։ Բայց և այնպես, հասանելիությունը դեռևս մարտահրավեր է ներկայացնում։ Բոլոր կողմերի՝ EU4Business-ի քարտուղարության, իրականացնողների, ԵՀ-ի և ԵՄ պատվիրակության կողմից տարվող իրազեկման և հաղորդակցման աշխատանքները պետք է շարունակվեն։
• EU4Business-ի ձեռքբերումների և ազդեցության մշտադիտարկման աշխատանքները պետք է ավելի խորացվեն։ 
 
Բին Աջեմյանը (Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինություն) փակեց Գլխավոր ժողովը՝ նշելով հաղորդակցման տարբեր եղանակների մասին և թե ինչ կարևոր է, որ գործընկերները սովորեն մեկը մյուսից, ինչպես նաև գործընկեր երկրներից ստացված կարծիքներից ու դիտողություններից։ 
 
EU4Busuiness-ի տարեդարձն անցածը վերլուծելու և հետագա քայլերը պլանավորելու առիթ էր։ Կարևոր զարգացումներ արձանագրած, միևնույն ժամանակ արագ աճող EU4Business ծրագիրը դարձել է Արևելյան գործընկերության առաջատար նախաձեռնություններից մեկը՝ ցույց տալով վերջին տասը տարիների ընթացքում ԵՄ-ԱլԳ երկրների միջև հարաբերությունների առաջընթացը։ Միևնույն ժամանակ, Նախաձեռնությունը ապագայի համար մեծ նպատակներ ունի, և որպեսզի ՓՄՁ ոլորտը դառնա ԵՄ-ի Արևելյան հարևանների տնտեսությունների իրական հիմնաքարը, առջևում կարևոր մարտահրավերներ պիտի հաղթահարի։
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները