You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

EU4Business-ը Հայաստանում տրամադրում է ազգային արժույթի համարժեքով 8,33 միլիոն եվրոյի վարկեր՝ օգնելու գործարար կանանց և գյուղական վայրերի ՓՄՁ-ներին ու միկրոձեռնարկություններին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Արարատբանկի միջոցով իրականացնում է երկու վարկային ծրագիր՝ կանանց կողմից ղեկավարվող և գյուղական վայրերում գտնվող ձեռնարկությունների ֆինանսավորման աճող պահանջը բավարարելու համար:

Վարկեր և խորհրդատվություն հայ գործարար կանանց համար

Հայ գործարար կանանց համար վարկավորումը հասանելի է EU4Business նախաձեռնության և ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» (ԳԿ) ծրագրի շրջանակում,

որը Արևելյան գործընկերության բոլոր երկրներում վարկեր, խորհրդատվություններ, տեխնիկական աջակցություն, ուսուցում և աջակցություն է տրամադրում կին ձեռնարկատերերին և կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին:

Ֆինանսավորվելով Եվրամիության, Շվեդիայի և ՎԶԵԲ-ի Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից՝ ծրագիրը նաև ապահովում է ռիսկերի մեղմացում տեղական ֆինանսական հաստատությունների և գործարար խորհրդատվական ծառայությունների համար՝ առաջին կորստի փոխհատուցման տեսքով:

«Այս վարկային գիծը, ինչպես նաև մեր՝ «Կանայք բիզնեսում» թիմի կողմից տրամադրվող լրացուցիչ խորհրդատվությունը, նոու-հաուն և ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կօգնեն կին ձեռնարկատերերին ընդլայնել իրենց բիզնեսը և բարգավաճել»,- ասել է ՎԶԵԲ-ի նախագահ պարոն Սումա Չակրաբարտին:

EU4Business-ը Հայաստանում

ՓՄՁ-ներին բաժին է ընկնում Հայաստանում բոլոր աշխատատեղերի 80%-ը, բայց՝ ՀՆԱ-ի ընդամենը 27%-ը:

EU4Business-ն աշխատում է բարենպաստ գործարար և ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը հայկական ՓՄՁ-ներին կօգնի իրագործել իրենց ամբողջ ներուժը և այդպիսով բարելավել երկրի տնտեսությունը:

Ծրագրերը բարելավում են ֆինանսների ու նոր շուկաների հասանելիությունը և թիրախավորում են կին ձեռնարկատերերին ու գյուղական վայրերում և կանաչ էներգիայի ոլորտում գործող ՓՄՁ-ներին՝ միաժամանակ խթանելով սոցիալական ձեռնարկատիրությունը:

Ամենավերջինը Նորություններ
am
18.03.2024
Եվրոպական միությունը շատ ակտիվ է նոր բիզնեսների զարգացմանն աջակցելու հարցում, մասնավորապես՝ կանանց շրջանում, եւ առավել եւս՝ ՀՀ մարզերում: Այնպես որ, մի կարծիր, թե անպայման պետք է գտնվես Երեւանում, ունենաս բարձրագույն կրթություն կամ արդեն իսկ հիմնադրված բիզնես՝ ԵՄ կողմից աջակցություն ստանալու համար:
am
23.01.2024
Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։
am
04.12.2023
Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները