Հաքաթոնն առաջարկում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ

Հայաստան
Հաքաթոնն առաջարկում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ
2019 թվականի մայիսի 18-19-ը Վանաձորում EU-SMEDA ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներ» երկրորդ հաքաթոնը, որը կազմակերպել էին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Լոռու մարզպետարանը՝ Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։

Հաքաթոնը նպատակաուղղված էր Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ շուկային նորարարական լուծումներ ու ծառայություններ առաջարկելով և՛ ներքին, և՛ միջազգային զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք գրավելու համար, և հնարավոր ավելի բարձր եկամուտ ապահովելով այդ գաղափարների ու նախագծերի իրականացնողների համար։

Հայաստանի շուրջ 30 թիմեր մասնակցել են ստեղծագործական և խթանող մթնոլորտին՝ միջոցառման ողջ ընթացքում ներկա փորձառու մենթորների և փորձագետների ղեկավարությամբ 24 ժամ աշխատելով իրենց գաղափարների և արտադրանքների նախատիպերի վրա։ Կազմակերպվել էին նաև թեմային առնչվող մի շարք դասընթացներ, ինչպես նաև խորհրդատվություններ և ուղեցույցներ, մինչ թիմերը աշխատում էին իրենց վերջնամշակումների վրա, որոնք երկրորդ օրը ներկայացվեցին հաքաթոնի ժյուրիին։

Առավել նորարարական, ստեղծագործական, ազդեցիկ և կայուն աշխատանքները EU-SMEDA ծրագրի կողմից ստացան 2 000 000 դրամ, 1 200 000 դրամ և 750 000 դրամ արժողությամբ մրցանակներ՝ որպես աջակցություն առաջարկվող արտադրանքի հետագա զարգացմանը և (կամ) առաջխաղացմանը, ինչպիսիք են շուկայահանման ծախսերը, բիզնես խորհրդատվությունը, թարգմանչական ծառայությունները, ուսումնական այցերը կամ Եվրոպայում առևտրային շոուներին մասնակցելը։

Առաջին մրցանակը տրվեց Guide Me բջջային հավելվածին, որը օգտվողներին 10 լեզվով պատմում է ավելի քան 60 մշակութային և պատմական տեսարժան վայրերի մասին, և այդ ամենը՝ իրենց մայրենի լեզվի մասնագետների մատուցմամբ։ Հավելվածում լինելու է հյուրատների, ռեստորանների, հեծանվային և արշավային երթուղիների քարտեզ։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Armenia Discovery առցանց խանութը և տեղեկատվական հարթակը, որտեղ ներգնա տուրօպերատորները հնարավորություն ունեցան գրանցելու իրենց ընկերությունները և ունենալու իրենց մինի կայքէջը։ Հարթակը նպատակն է՝ Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերում ապրող ստեղծագործական մարդկանց աջակցել իրենց արտադրանքները վաճառելու գործում։ T

Երրորդը Guru Guide-ն էր՝ հավելված, որը և՛ քաղաքների, և՛ գյուղերի բնակիչներին թույլ է տալիս սովորել, դառնալ զբոսավար և աշխատանք գտնել՝ գրանցվելով հավելվածում և իրենց հարազատ քաղաքների մասին պատմություններ պատմելով։ Հավելվածն ապահովում է հարթակ, որը կապում է տեղացիներին և զբոսաշրջիկներին՝ հասանելի դարձնելով իրական պատմությունների ներկայացումը «ձեր տեղական բարեկամից»։ 

Լրացուցիչ մրցանակներ առաջարկվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ աջակցելու Visit My Armenia, Armenia Discovery, Improvis, Boo և Hako թիմերին` իրենց գաղափարները զարգացնելու գործում։ 

Սա երկրորդ անգամն էր, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների հաքաթոնը կազմակերպվել էր Հայաստանի հյուսիսային շրջանում՝ Լոռու մարզում՝ հաստատվելով որպես կայուն նախաձեռնություն առաջիկա տարիների համար, ինչպես նաև՝ որպես հարթակ թվային և տեխնոլոգիական մոտեցումների ու լուծումների միջոցով շրջաններում զբոսաշրջության և նորարարության խթանման համար։

EU4Business SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար։ Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար։ 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները