Նորարարությունը և էլեկտրոնային առևտուրը առաջնային նշանակություն են ստանում Եվրամիության (ԵՄ) և Արևելյան գործընկերության (ԱլԳ) բիզնես համաժողովում

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Նորարարությունը և էլեկտրոնային առևտուրը առաջնային նշանակություն են ստանում Եվրամիության (ԵՄ) և Արևելյան գործընկերության (ԱլԳ) բիզնես համաժողովում

2017թ.-ի հոկտեմբերի 26-27-ին Տալլինում՝ Էստոնիայի մայրաքաղաքում կկայանա ԱլԳ 4-րդ բիզնես համաժողովը, որտեղ կքննարկվեն նորարար տեխնոլոգիաները, էլեկտրոնային առևտուրը և թվային տնտեսությունը:

Համաժողովին հաջորդելու է ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև կայանալիք գագաթնաժողովը, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Բիզնես համաժողովի բացումը կկատարեն Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների (NEAR) հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը. Էստոնիան հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը՝ որպես ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայումս ստանձնած երկիր:

Ինչպես նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը. «Բիզնես համաժողովում կքննարկվեն ներկա օրերի խնդիրները, որոնք ծառացած են գործարար աշխարհի առջև՝ հատուկ շեշտադրում կատարելով ՓՄՁ-ների վրա»: 

Բարձրաստիճան խոսնակներ

Հիմնական խոսնակների թվում են.

  • Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովան
  • Եվրոպական հանձնաժողովի ժամանակակից գիտական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Մայվե Ռյութը
  • Բարձրաստիճան ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից.

- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)

- Եվրոպական բիզնես ասոցիացիա և

- Ասիա-խաղաղօվկիանոսյան առևտրաարդյունաբերական պալատներ:

ԱլԳ խոսնակների շարքում են առաջատար պաշտոնակատարներ հետևյալ կազմակերպություններից.

  • Հայաստանի Կենտրոնական բանկ
  • Ռայֆֆայզեն Ավալ բանկ, Ուկրաինա
  • Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատ և
  • Ուկրաինայից և Ադրբեջանից ժամանած արտահանողներ և էլեկտրոնային կառավարման փորձագետներ:

ԵՄ երկրները նույնպես կներկայացնեն ընկերությունների նախագահները, ստարտափների և թվային տեխնոլոգիաների փորձագետները, ինչպես նաև արդյունաբերական վերլուծաբանները:

Լայնամասշտաբ ծրագիր

Համաժողովի չորս լիագումար նիստերը նվիրված են լինելու.

  • էլեկտրոնային առևտրին և թվային տնտեսությանը
  • միջսահմանային առևտրի, նյութատեխնիկական ապահովման և էլեկտրոնային առևտրի հարցերին
  • միջազգային բիզնեսի և նորարարությունների ֆինանսավորման հարցերին և
  • նորարար տեխնոլոգիաներին և էլեկտրոնային լուծումներին:
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները