Հայաստանում անցկացված «Ապագային ընդառաջ» միջոցառումը միավորում է տեխնոլոգիայի, գիտության և ձեռներեցության ոլորտի տարբեր սերունդներին

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Հայաստանում անցկացված «Ապագային ընդառաջ» միջոցառումը միավորում է տեխնոլոգիայի, գիտության և ձեռներեցության ոլորտի տարբեր սերունդներին

Հայաստանի տեխնիկական փորձագետների և գիտնականների հանրության ավելի քան 200 ներկայացուցիչներ մայիսի 30-ին հավաքվեցին Երևանում կազմակերպված «Ապագային ընդառաջ» համաժողովի շրջանակներում:

Միջոցառումը կազմակերպել էր SmartGateVC-ը՝ Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (ՀԳՏՀ) հետ համագործակցությամբ և EU4Business-ի ու EU4Innovation-ի աջակցությամբ:

Համաժողովի նպատակն էր կապ հաստատել հայ ձեռներեցների և գիտնականների տարբեր սերունդների միջև՝ քննարկելով համընդհանուր տեխնոլոգիական միտումները և Հայաստանի դերն արդի տեխնոլոգիաների աշխարհում:

Նորագույն տեխնոլոգիաների թիրախավորում

Հիմնական զեկուցողները հղեցին հետևյալ ուղերձները.

  • Հայաստանն ունի Եվրոպայի և ԱՄՆ-ի Արհեստական բանականության (ԱԻ) հանրությունից գիտելիքներ ձեռք բերելու եզակի հնարավորություն՝ միաժամանակ գրավելով տաղանդավոր մասնագետների Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից.
  • Հայաստանի տեխնիկական լուծումներն արդեն թիրախավորում են 5G շարժական կապի միջոցները՝ աշխատելով ռուսաստանյան և եվրոպական շուկաներում նավթ, գազ և մեքենաներ արտադրողների հետ.
  • IoT (իրերի համացանցի) սարքերի թվի ահռելի աճը նշանակում է, որ ապագայում կիբեռանվտանգությունը շատ կարևոր է լինելու.
  • Հետազոտությունների ֆինանսավորումը պետք է ուղղված լինի նորագույն, երկարաժամկետ և բաց տեղեկատվական աղբյուրներով ծրագրերի.
  • Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային տեխնիկական կրթության հանգույց:

Հայաստանում տեխնիկական մասնագետների հիանալի համայնք

«Հայաստանում առկա է տեխնիկական բնագավառի ձեռնարկատերերի, գիտնականների և կրթության ոլորտի մասնագետների հիանալի համայնք, որում ընդգրկված են տարբեր սերունդներ: Այս ամենը լուրջ հիմք է միավորվելու և Հայաստանը նոր մակարդակի հասցնելու համար»,- մեկնաբանել է SmartGateVC-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը: 

SmartGateVC-ը սկզբնադրամային հիմնադրամ է հայկական ստարթափների համար: Այն մասնագիտանում է Արհեստական բանականության, կիբեռանվտանգության և Իրերի համացանցի (ԻՀ), ինչպես նաև նոր զարգացող քվանտային հաշվումների, կենսատեխնոլոգիայի և ֆինանսական տեխնոլոգիաների վրա: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները