Entrepreneurs, which are now either in Armenia or abroad, can join Erasmus for Young Entrepreneurs Program. It aims at fostering the intercultural exchange of entrepreneurs and a chance to learn from European colleagues in the European companies. An Armenian entrepreneur will learn from his/her more experienced colleague in one of the European countries participating in the program.
Who can participate?
- Entrepreneurs with up to 3 years of experience.
- Anyone who plans to start a business.
The program stipulates that 75% of the costs of the entire exchange are covered by the EU grant on a monthly basis, and 25% of the costs are borne by the entrepreneur. Entrepreneurs can be on an exchange abroad for 1 to 3 months.
Contact details of implementors:
- Jinishian Memorial Foundation: Liana Sargsyan, Ms Project manager; lianas@jinishian.am
- SME_DNC: Lilit Hayrapetyan, Ms Head of Division; lhayrapetyan@smednc.am
Մինչև 250 աշխատակից ունեցող հայաստանյան ՓՄՁ-ները կարող են ստանալ տեղական խորհրդատվություն մինչև 10.000 եվրո (ծախսերի մինչև 60%-ը) և միջազգային խորհրդատվություն մինչև 52.800 եվրո (ծախսերի մինչև 88%-ը)՝ բարելավելու Հայաստանում իրենց բիզնեսների ֆինանսավորման լուծումները:
Եթե դուք միկրո ՓՄՁ եք և ծրագրում եք դիմել «Հորիզոն Եվրոպա»-ին, ապա այս ծրագիրը կապահովի առաջարկների պատրաստման կարողություններ սեմինարների և դասընթացների միջոցով:
Հայաստանի ստարտափ ակադեմիայի Traction կամ Regular ծրագրերում ներգրավված ստարտափերը կարող են դիմել ընկերությունների հետ ինտենսիվ մենթորության՝ բարելավելու կառավարումը, ստանալու միջազգային փոխանակման գիտելիքներ կամ ցանցեր:
Զարգացման մեծ ներուժ ունեցող ձեռնարկություն եք՝ նվազագույնը կենսունակ արտադրանքո՞վ: Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) կօգնի մշակելու բիզնես ծրագրեր և ներգրավելու ներդրումներ՝ դյուրացնելով ներդրումների և պորտֆելի կառավարման գործընթացը:
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության դրամաշնորհառուները և ագրոբիզնեսը կարող են դիմել շուկայի հասանելիության և շուկայավարման խորհրդատվության, որակի չափանիշների վերաբերյալ խորհրդատվության, սարքավորումների և առևտրային ցուցահանդեսներին մասնակցության աջակցության համար` կանաչ գյուղատնտեսությունը Հայաստանի հյուսիսային մարզերում խթանելու ընդհանուր նպատակով:
Կենսաօրգանական սննդի, գինու, զբոսաշրջության, տեքստիլ և նորարարական արդյունաբերության ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարող են դիմել առավելագույնը 60.000 եվրո (կախված գործունեության բնույթից և ժամկետից) 59 ենթադրամաշնորհների համար խորհրդատվությամբ, B2B կապերի և ճանաչողական այցերով ԵՄ երկրների արտահանման համար:
Հայաստանի մայրաքաղաք Երևանում բացված նոր բիզնես ինկուբատորը (ԲԻ) աջակցում է Հայաստանում սիրիահայերի, լիբանանահայերի, ԵՄ և այլ երկրներիից վերադարձած միգրանտ հայերի, հայրենադարձների և այլ տեղահանված անձանց (ովքեր բնակվում են Հայաստանում), ինչպես նաև տեղացիների տնտեսական ինտեգրմանը՝ նորարարության և ձեռնարկատիրական ոգին խթանմամբ բարձրացնելով տեղական տնտեսության մրցունակությունը։ ԲԻ-ն ապահովում է գործարարության աջակցման ծառայությունների եզակի համապարփակ պարբերաշրջան՝ ներառյալ ուսուցումը, քոուչինգը, մենթորինգը, դրամաշնորհներին և ֆինանսական միջոցներին հասանելիությունը, համատեղ աշխատանքային տարածքների տրամադրումը Երևանի կենտրոնում։
Արևելյան գործընկերության առտրի օժանդակության հարթակն օգնում է բացահայտել արտահանման խոչընդոտները և ավելի լավ հասկանալ ապրանքների ու ծառայությունների առևտրի կանոնակարգային խնդիրները, ինչպես նաև առաջարկում է երկրի մակարդակում շուկայի վերլուծության կարողությունների զարգացման ծրագիր: Տարածաշրջանի և ԵՄ վերաբերյալ մեկ պատուհանի սկզբունքով գործող հարթակը անվճար տրամադրում է առևտրային տեղեկություններ (սակագներ, ոչ սակագնային միջոցառումներ, հարկեր, առևտրի վիճակագրություն և ընթացակարգեր) տնտեսվարող սուբյեկտներին: