Մինչև 250 աշխատակից ունեցող հայաստանյան ՓՄՁ-ները կարող են ստանալ տեղական խորհրդատվություն մինչև 10.000 եվրո (ծախսերի մինչև 60%-ը) և միջազգային խորհրդատվություն մինչև 52.800 եվրո (ծախսերի մինչև 88%-ը)՝ բարելավելու Հայաստանում իրենց բիզնեսների ֆինանսավորման լուծումները:
Հայաստանում գտնվող միգրանտները, այդ թվում՝ աշխատանքային միգրանտները, վերադարձողները և նրանց ընտանիքները կարող են EU4IMPACT ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալ՝ մեկ և կես ամիս տևողությամբ բիզնեսի վարման ուսումնական դասընթացի շրջանակներում՝ նպատակ ունենալով բարձրացնել ներդրումային հնարավորությունների մասին իրազեկությունը և զինել գործարարներին բիզնեսի զարգացման մասին գործնական գիտելիքներով և հմտություններով։
Նորարարական տեխնոլոգիաներին և զբոսաշրջությանն առնչվող, Հայաստանում գրանցված ստարթափերը և բիզնեսները կարող են աջակցություն ստանալ աքսելերատոր և ինկուբատոր ծրագրերի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային հնարավորություններից։
Աքսելերացիային ուղղված ծրագրերն առաջարկում են հմտություններ, գիտելիք, մենթորական աջակցություն և հասանելիություն գործնական համագործակցային ցանցերին, ինչը կմեծացնի նրանց մրցունակությունն ազգային և միջազգային շուկաներում, իսկ ինկուբացիոն ծրագրերն աջակցություն են առաջարկում մասշտաբների ընդլայնման, ներդրողներին սեփական գործը ճիշտ ներկայացնելու և գաղափարները առևտրային տեսանկյունից կենսունակ ապրանքների և ծառայությունների վերածելու ուղղությամբ։
Տարբեր, օրինակ՝ սննդի և ըմպելիքների արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի, շինարարության և ճարտարագիտության ոլորտների փոքր բիզնեսները կարող են օգտվել մինչև 10,000 եվրո արժողությամբ(որը կկազմի ծախսերի <60%-ը) տեղական խորհրդատվական աջակցությունից և մինչև 52,800 եվրո արժողությամբ (որը կկազմի ծախսերի <88%) միջազգային խորհրդատվական ծառայություններից կատարելագործելու Հայաստանում իրենց բիզնեսների համար ընտրված ֆինանսավորման լուծումները։
Entrepreneurs, which are now either in Armenia or abroad, can join Erasmus for Young Entrepreneurs Program. It aims at fostering the intercultural exchange of entrepreneurs and a chance to learn from European colleagues in the European companies. An Armenian entrepreneur will learn from his/her more experienced colleague in one of the European countries participating in the program.
Who can participate?
- Entrepreneurs with up to 3 years of experience.
- Anyone who plans to start a business.
The program stipulates that 75% of the costs of the entire exchange are covered by the EU grant on a monthly basis, and 25% of the costs are borne by the entrepreneur. Entrepreneurs can be on an exchange abroad for 1 to 3 months.
Contact details of implementors:
- Jinishian Memorial Foundation: Liana Sargsyan, Ms Project manager; lianas@jinishian.am
- SME_DNC: Lilit Hayrapetyan, Ms Head of Division; lhayrapetyan@smednc.am
Կենսաօրգանական սննդի, գինու, զբոսաշրջության, տեքստիլ և նորարարական արդյունաբերության ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարող են դիմել առավելագույնը 60.000 եվրո (կախված գործունեության բնույթից և ժամկետից) 59 ենթադրամաշնորհների համար խորհրդատվությամբ, B2B կապերի և ճանաչողական այցերով ԵՄ երկրների արտահանման համար:
EU4IMPACT ծրագրի նպատակն է օգնել Հայաստանում գտնվող միգրանտներին, այդ թվում՝ աշխատանքային միգրանտներին, վերադարձողներին և նրանց ընտանիքներին զարգացնել արդեն գործող բիզնեսները կամ ստարթափերը՝ նրանց տրամադրելով 2,000 -10,000 եվրո ֆինանսավորում, որով նրանք կարող են ձեռք բերել հիմնական միջոցներն ու հումքը, ինչպես նաև գնել բրենդինգի և/կամ փաթեթավորման ծառայությունները։
Ծրագիրը սատարում է նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկությունների զարգացմանը՝ նրանց տրամադրելով տեխնիկական աջակցություն՝ յուրաքանչյուր առանձին գործընկերոջ կողմից առաջադրված և ֆինանսավորման գործիքի շրջանակով պայմանավորված պահանջներին համապատասխան։
Արևելյան գործընկերության առտրի օժանդակության հարթակն օգնում է բացահայտել արտահանման խոչընդոտները և ավելի լավ հասկանալ ապրանքների ու ծառայությունների առևտրի կանոնակարգային խնդիրները, ինչպես նաև առաջարկում է երկրի մակարդակում շուկայի վերլուծության կարողությունների զարգացման ծրագիր: Տարածաշրջանի և ԵՄ վերաբերյալ մեկ պատուհանի սկզբունքով գործող հարթակը անվճար տրամադրում է առևտրային տեղեկություններ (սակագներ, ոչ սակագնային միջոցառումներ, հարկեր, առևտրի վիճակագրություն և ընթացակարգեր) տնտեսվարող սուբյեկտներին: