Մեր մասին

Եվրոպական միության` «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը ծառայում է ՓՄՁ-ներին` որպես ԵՄ աջակցության շահառուներ Արևելյան գործընկերության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:
am
Ֆինանսավորման հասանելիություն`
  • կոնցեսիոն վարկեր ազգային բանկերի միջոցով,
  • միկրոֆինանսավորում տնայնագործական բիզնեսների համար,
  • փոքր դրամաշնորհներ ՓՄՁ-ներին,
  • ազգային բանկերի աշխատակիցների ուսուցում՝ ՓՄՁ-ներին ծառայությունների ավելի լավ մատուցման համար,
  • ՓՄՁ-ների համար ուսուցում` ֆինանսական գրագիտության վերաբերյալ:
Բիզնեսի զարգացման ծառայություններին աջակցություն`
  • Անմիջական խորհրդատվության և ուսուցման տրամադրում ՓՄՁ-ներին,
  • Ուսուցում և կարողությունների զարգացում գործարարության աջակցության ազգային կազմակերպություններին (ԳԱԿ)` ստարտափերի համար հիմնելով բիզնես ինկուբատորներ,
  • Փոխօգնության և զարգացման բիզնես կլաստերների զարգացում,
  • Աջակցություն կառավարություններին նոր շուկաներ որոշարկելիս,
  • Կարողությունների զարգացում արտահանմանն աջակցող կազմակերպություններում:
Աջակցություն բիզնեսի համար նպաստավոր միջավայրին ձևավորմանը`
  • կարգավորման բարեփոխումների և լավագույն փորձի խթանում,
  • քաղաքականություն մշակողների և կարգավորողների կարողությունների զարգացում,
  • հանրային-մասնավոր երկխոսության քաջալերում,
  • բարեփոխման գործընթացների և կանոնների/ընթացակարգերի մասին իրազեկում:
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները