Մեր մասին
Եվրոպական միության` «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը ծառայում է ՓՄՁ-ներին` որպես ԵՄ աջակցության շահառուներ Արևելյան գործընկերության երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:
Ֆինանսավորման հասանելիություն`
- կոնցեսիոն վարկեր ազգային բանկերի միջոցով,
- միկրոֆինանսավորում տնայնագործական բիզնեսների համար,
- փոքր դրամաշնորհներ ՓՄՁ-ներին,
- ազգային բանկերի աշխատակիցների ուսուցում՝ ՓՄՁ-ներին ծառայությունների ավելի լավ մատուցման համար,
- ՓՄՁ-ների համար ուսուցում` ֆինանսական գրագիտության վերաբերյալ:
Բիզնեսի զարգացման ծառայություններին աջակցություն`
- Անմիջական խորհրդատվության և ուսուցման տրամադրում ՓՄՁ-ներին,
- Ուսուցում և կարողությունների զարգացում գործարարության աջակցության ազգային կազմակերպություններին (ԳԱԿ)` ստարտափերի համար հիմնելով բիզնես ինկուբատորներ,
- Փոխօգնության և զարգացման բիզնես կլաստերների զարգացում,
- Աջակցություն կառավարություններին նոր շուկաներ որոշարկելիս,
- Կարողությունների զարգացում արտահանմանն աջակցող կազմակերպություններում:
Աջակցություն բիզնեսի համար նպաստավոր միջավայրին ձևավորմանը`
- կարգավորման բարեփոխումների և լավագույն փորձի խթանում,
- քաղաքականություն մշակողների և կարգավորողների կարողությունների զարգացում,
- հանրային-մասնավոր երկխոսության քաջալերում,
- բարեփոխման գործընթացների և կանոնների/ընթացակարգերի մասին իրազեկում:
ԵՄ-ի միջամտությունները Հայաստանում օգնում են ստեղծել աշխատատեղեր և պահպանել դրանք, խթանել ՓՄՁ-ների ավելի զգալի աճը և ընդլայնել ՓՄՁ-ների արտահանումները:
2022թ.-ին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ը ֆինանսավորել է 29 բազմապիսի ծրագրեր` ավելի քան 135 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ, որոնցից օգտվել են 6,818 ՓՄՁ-ներ: Ընդհանրապես, ծրագրերի շնորհիվ ստեղծվել է մոտ 9,311 նոր աշխատատեղ, ապահովվել է նշանակալի՝ 36% աճ Հայաստանի ՓՄՁ-ների ընդհանուր շրջանառությունում:
36%
շրջանառության աճ