Հայաստանից Սիլիկոնային հովիտ. EU4Business ծրագրի դրամաշնորհառու ստարտափները ուղևորվեցին Կալիֆոռնիա՝ ձեռնարկատերերի վերապատրաստման ծրագրի համար

Հայաստան
Հայաստանից Սիլիկոնային հովիտ. EU4Business ծրագրի դրամաշնորհառու ստարտափները ուղևորվեցին Կալիֆոռնիա՝ ձեռնարկատերերի վերապատրաստման ծրագրի համար

Փետրվարը մեծ հնարավորություն տվեց հայաստանյան ստարտափներին թողնել իրենց սովորական աշխատանքային միջավայրը և այցելել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական կենտրոն 10-օրյա ինտենսիվ ծրագրի համար, որի նպատակն էր օգնել նրանց ծանոթանալ առավել օգտակար նորամուծություններին, ինչպես նաև Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական մշակույթին և միտումներին:

Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում և Սիլիկոնային հովտում տեղի ունեցած 2019թ․-ի HyeTech ձեռնարկատերերի վերապատրաստման ծրագրին (HyeTech EIP) մասնակցում էին ընդհանուր 13 հայաստանյան ստարտափներ, ինչը նաև ներառում էր այցելություններ դեպի աքսելերացիոն և ներդրումային ընկերություններ:

Ընտրված թիմերի մեջ էին EU-SMEDA ծրագրի շրջանակներում դրամաշնորհ ստացած հինգ հայաստանյան ստարտափներ:

Այդ ընկերություններն էին.

EasyDMARC (EU4Business ԳՏՁ 2 դրամաշնորհ)՝ բոլորը մեկում լուծում՝ էլփոստի իսկորոշումն արագ և արդյունավետ կարգավորելու համար:

Robin the Robbot (EU4Business ԳՏՁ 2 դրամաշնորհ)՝ Expper LLC-ի կողմից մշակված բիզնես օգնական ռոբոտ, որը անհատականացված ծառայություն և աջակցում է տրամադրում հաճախորդների հետ իրական ժամանակով տեղի ունեցող զրույցների ընթացքում:

RiskSensor (EU4Business ԳՏՁ 1 դրամաշնորհ)՝ ռիսկերի կառավարման գործիքակազմ՝ մասնագիտացված շուկայական ռիսկերի կառավարման մեջ, որոշակի գործառնական ռիսկի ապահովմամբ, ծավալուն տվյալների և համակարգչային ուսուցման տեխնոլոգիաների կիրառմամբ:

D’efekt (EU4Business ԳՏՁ 2 դրամաշնորհ)՝ բջջային հավելված, որը թույլ է տալիս ստեղծել և համօգտագործել բազմապիսի տեսանյութեր և տեսողական նյութեր արհեստական բանականության վրա հիմնված հատուկ էֆեկտների միջոցով:

On your way (EU4Business-ի ՆԶՀԴ 1 դրամաշնորհ)՝ հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտվողներին ապրանքներ տեղափոխել ԱՄՆ խանութներից Լիբանան և վաստակել բավականաչափ դրամական միջոցներ՝ իրենց երկկողմանի ճամփորդությունների ծախսերը հոգալու համար:

Ծրագիրը եզրափակվեց ծրագրերի ներկայացման մրցույթով, որը երկու հաղթող ունեցավ․ դրանցից մեկը EU4Business-ի դրամաշնորհառու D’efekt ընկերությունն էր:

2017թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները