Գաղտնիության Մասին Ծանուցում
Այս փաստաթուղթը տեղեկացնում է ձեզ մեր կայքից և ծառայություններից օգտվելու ընթացքում անձնական տվյալների հավաքման, օգտագործման և բացահայտման վերաբերյալ մեր քաղաքականությունների և այդ տվյալների հետ ասոցացվող որոշումների մասին։ Մեր կայքից օգտվելով՝ դուք համաձայնում եք ըստ այս քաղաքականության տեղեկատվության հավաքման և օգտագործման գործողություններին։
Տվյալների Անվտանգության Համար Պատասխանատվությունից Հրաժարում
«EU4Business»՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությանը տրամադրված տեղեկությունները կմշակվեն ըստ ԵՄ տվյալների պաշտպանության և գաղտնիության օրենքների և կանոնակարգերի (Կանոնակարգ (EC) 45/2001, Կանոնակարգ (EU) 2016/679 «Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ», և Կանոնակարգ (EU) 2018/1725 «Ներքին տվյալների պաշտպանության կանոնակարգ»)։ Այս տեղեկությունները կօգտագործվեն միայն «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքին նպատակներով, և ոչ մի տեղեկություն չի հրապարակվի առանց նախնական համաձայնության։
Տեղեկատվության Հավաքում Եվ Օգտագործում
Մենք մի քանի տարբեր տեսակի տեղեկություններ ենք հավաքում տարբեր նպատակներով՝ մեր այցելուներին և օգտատերերին մեր ծառայությունները մատուցելու և դրանք բարելավելու նպատակով։
Հավաքված Տվյալների Տեսակները
Անձնական տվյալներ
Մենք կարող ենք ձեզ խնդրել մեզ տրամադրել ձեր ինքնությունը նույնականացնող մի շարք տեղեկությունները, որոնք հնարավոր է օգտագործել ձեզ հետ կապ հաստատելու կամ ձեզ նույնականացնելու համար։ Այս տվյալները կարելի է ստանալ համացանցային ձևաթղթերից, այդ թվում՝ հետևյալ հղումներով լրացված տվյալներից․
Հետագայում, Անդամների համար նախատեսված հատվածում օգտահաշիվ ստեղծելու համար մենք նաև խնդրում ենք տրամադրել ձեզ նույնականացնող տվյալներ՝ Հետաքրքրության հավաստման, Դիմումների մշակման և Գործարար առաքելության մասնակիցների համար այլ նյութերի նախապատրաստման նպատակով։
Անհատին նույնականացնող տեղեկություններում ներառվում է հետևյալ տեղեկությունների ցանկը, որը սակայն սպառիչ չէ՝
- Անուն,
- Էլեկտրոնային փոստի հասցե,
- Կազմակերպություն,
- Երկիր:
Օգտագործման Մասին Տվյալներ
Մենք նաև տեղեկություններ ենք հավաքում կայք մուտք գործելու կամ այն օգտագործելու մասին։ Կայքի օգտագործման մասին այս տվյալներում ներառվում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ձեր որոնիչի տեսակը, որոնիչի տարբերակը, մեր կայքի՝ ձեր այցելած էջերը, ձեր այցելությունների օրն ու ժամը, այդ էջերում ձեր անցկացրած ժամանակը, սարքերի եզակի նույնացուցիչները և հայտորոշող այլ տվյալներ։
Հետագծելիության Եվ Քուքիների Տվյալներ
Այս կայքի բնականոն աշխատանքն ապահովելու համար մենք երբեմն տվյալներ պարունակող փոքր ֆայլեր ենք տեղադրում ձեր սարքի վրա։
Ի՞նչ են քուքիները։
Քուքին փոքր տեքստային ֆայլ է, որը կայքը տեղադրում է ձեր համակարգչի կամ բջջային սարքի վրա կայքն այցելելիս։ Այն կայքին հնարավորություն է տալիս հիշել ձեր գործողությունները և նախընտրությունները (օրինակ՝ մուտքանունը, լեզուն, տառաչափը և բովանդակության ցուցադրման այլ նախընտրություններ) ժամանակի ընթացքում, որպեսզի դուք ստիպված լինեք ամեն անգամ կայք վերադառնալիս կամ մեկ էջից մյուսն անցնելիս նորից դրանք մուտքագրել։
Ինչպե՞ս ենք օգտագործում քուքիները։
Մենք քուքիներն օգտագործում ենք՝ անհատականացնելու կայքի բովանդակությունն ու գովազդը, հնարավորություն տալու օգտվել սոցիալական մեդիայից և ընդլայնված մեդիա նյութերից և վերլուծելու դեպի կայք ուղղվող թրաֆիքը։ Մենք նաև կիսվում ենք մեր կայքի՝ ձեր օգտագործման մասին տեղեկատվությամբ մեր վստահությունը վայելող և երրորդ կողմ հանդիսացող սոցիալական ցանցի, գովազդ և վերլուծություն իրականացնող գործընկերների հետ։
Մեր կայքը պարունակում է քուքիների հետևյալ տեսակները՝
Կայքի Գործառնությունների Քուքիներ
Մենք քուքիներ ենք օգտագործում՝ մեր կայքը գործարկելու համար, այդ թվում՝
- Քուքիներ, որոնք հիշում ենք ձեր որոնման կարգաբերումները։
Դուք կարող եք ցանկացած ժամանակ փոխել կամ չեղարկել մեր կայքում Քուքիների հայտարարությանը ձեր տված համաձայնությունը։
Երրորդ անձանց քուքիներ
Մենք կարող ենք ներգրավել երրորդ անձ հանդիսացող ընկերությունների, որոնք կաջակցեն մեր ծառայություններին, կիրականացնեն մեր ծառայություններին վերաբերող սեփական ծառայություններ, կհարստացնեն կայքում ձեր փորձառությունը կամ կօգնեն մեզ՝ մեր կայքի գործածության օրինաչափությունները վերլուծելիս։
Երրորդ կողմ հանդիսացող այս անձինք հասանելիություն ունեն ձեր տվյալներին՝ բացառապես այս գործողությունները մեր անունից կատարելու նպատակով և պարտավոր են չբացահայտել այդ տվյալներ կամ չօգտագործել դրանք որևէ այլ նպատակով։
Երրորդ կողմ հանդիսացող անձանց գործիքները կարող են քուքիներ տեղադրել՝ սոցիալական ցանցերի հետ բովանդակությունը համօգտագործելու, մուտքի մասին վիճակագրական տվյալներ գոյացնելու և կայքում որոնումների և գովազդային վարքը հիշելու համար։ Դուք պետք է համոզվեք, որ համապատասխան կայքերն ունեն սոցիալական ցանցերի քուքիների մասին քաղաքականություն։
Մեր կայքում ներառված են երրորդ անձանցից ստացված ֆունկցիոնալ հնարավորություններ, այդ թվում հետևյալը՝
Տվյալների վերլուծություն
Մենք ներգրավում ենք երրորդ անձ հանդիսացող ծառայություն մատուցողներին՝ մշտադիտարկելու և վերլուծելու մեր կայքի օգտագործումը։
- Google Universal Analytics
«Գուգլ անալիտիկսը» համացանցային տվյալների վերլուծության ծառայություն է։
«Գուգլ անալիտիկսի» միջոցով հավաքված տվյալները կպահվեն մինչև «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի (2016-2020թթ․) ավարտը՝ բացառապես ներքին վերլուծությունների և հաշվետվողականության նպատակներով։
- Սոցիալական մեդիաների անանուն այցելուների վերլուծություն և հետագծում
Մենք օգտագործում ենք քուքիներ՝ կազմելու այցելուների վիճակագրությունը, օրինակ՝ քանի օգտատեր է այցելել մեր կայքը, ինչպիսի՞ տեխնոլոգիաներ են նրանք օգտագործում, որքա՞ն ժամանակ են նրանք անցկացրել կայքում, ո՞ր էջն են նրանք դիտարկում և այլն։ Սա մեզ օգնում է շարունակաբար կատարելագործել մեր կայքը։
Գովազդում և վերաշուկայավարում
Քուքիները լայնորեն օգտագործվում են առցանց գովազդում։ Ո՛չ մենք, ո՛չ մեր գովազդային գործընկերները չենք կարող ստանալ անձին նույնականացնող տեղեկություններ այս քուքիներից։ Դուք կարող եք հրաժարվել այս քուքիներից ցանկացած ժամանակ։
- Ֆեյսբուքային լսարաններ
- Լինքդինի գովազդներ
- Գուգլի գովազդներ
- Յություբյան գովազդներ
Վիդեո և ընդլայնված մեդիա
Մենք այս քուքիներն օգտագործում ենք՝ հնարավորություն տալով կիրառել ընդլայնված մեդիա, օրինակ՝ ներկցված վիդեոներ կամ այլ, մեր կայքէջերին հատուկ ներկառուցված գրաֆիկական տարրեր։
- YouTube
Այս քուքիների ապաակտիվացումը հավանաբար կխաթարի երրորդ անձանց կողմից առաջարկվող ֆունկցիոնալ հնարավորությունները։
Ինչպե՞Ս Կարելի Է Վերահսկել Քուքիները
Դուք կարող եք քուքիները վերահսկել և/կամ դրանք ջնջել ըստ ցանկցության, մանրամասները տե՛ս aboutcookies.org հղմամբ։ Կարող եք ջնջել ձեր համակարգչում առկա բոլոր քուքիները և կարող եք որոնիչների մեծ մասը կարգաբերել այնպես, որ թույլ չտան քուքիների տեղադրումը։ Այնուամենայնիվ, այդ դեպքում գուցե ստիպված լինեք ձեռքով կարգավորել ձեր նախընտրությունները ամեն անգամ կայք այցելելիս, իսկ մի շարք ծառայություններ և ֆունկցիոնալ հնարավորություններ գուցե և չաշխատեն։
Արտաքին, Երրորդ Անձ Հանդիսացող Ծառայություն Մատուցողներ
Էլփոստով շուկայավարում
- MailChimp
Եթե գրանցվել եք մեր էլփոստերի ցուցակում կամ նշել եք, որ հետաքրքրված եք՝ մեզնից տեղեկություններ ստանալ, մենք ձեզ էլեկտրոնային փոստով կուղարենք շուկայավարման մասին տեղեկություններ։ Կարող եք չեղարկել այսպիսի հաղորդակցության հնարավորությունը ցանկացած պահի՝ օգտագործելով «կասեցնել բաժանորդագրությունը» (“unsubscribe”) հնարավորությունը հենց էլեկտրոնային նամակում։
Սոցիալական մեդիա
- YouTube
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունն ունի և տարածում է բովանդակությունը վերը նշված սոցիալական մեդիա ցանցերի միջոցով։ Ծանոթացեք Սոցիալական մեդիայի քաղաքականության էջում բերված լրացուցիչ տեղեկություններին։
Հղումներ այլ կայքերին
Մեր կայքը այլ կայքերին ուղղորդող հղումներ է պարունակում, որոնք մեր կողմից չէ, որ գործարկվում են։ Եթե սեղմեք երրորդ անձի կողմից կառավարվող ռեսուրսի հղմանը, այն ձեզ կտանի տվյալ երրորդ անձ հանդիսացողի կայքը։ Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ուշադիր ծանոթանալ ձեր այցելած կայքի «Գաղտնիության քաղաքականությանը»։
Մենք որևէ երրորդ կողմ հանդիսացող անձի կայքի կամ ծառայությունների, բովանդակության և գաղտնիության քաղաքականությունների նկատմամբ վերահսկողություն չունենք և դրանց համար որևէ պատասխանատվություն չենք կրում։
Ինչպե՞Ս Ենք Օգտագործում Տվյալները
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունն օգտագործում է տարբեր նպատակներով կայքերից հավաքված տվյալները՝
- Գործարար առաքելությունների կազմակերպման և կառավարման գործողություններին նպաստելու և «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի շրջանակում ծառայություններ առաջարկելու համար,
- Ցանկության դեպքում ձեզ ինտերակտիվ շփման հնարավորություններին, օրինակ՝ սոցիալական մեդիայով «լայք» դնելու և կիսվելու կոճակներին, ներկցված ընդլայնված մեդիա բովանդակությանը հասանելիություն ընձեռելու համար,
- Վերլուծություն կամ արժեքավոր տեղեկություններ տրամադրելու համար, որպեսզի կարողանանք կատարելագործել կայքը,
- Մեր կայքի բովանդակությունը, ինչպես նաև դրան վերաբերող գովազդը օպտիմալացնելու համար,
- Տեխնիկական խնդիրները բացահայտելու, կանխելու և դրանց անդրադառնալու համար,
- Ծրագրի մասին տեղեկություններով կիսվելու և այն մեր թիրախային լսարանի շրջանում տարածելու համար։
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունն օգտագործում է կայքի «Անդամներ» բաժնում ստեղծված օգտահաշիվներից հավաքված տվյալները՝ հնարավորություն տալու պատշաճ կերպով կազմակերպել և կառավարել Գործարար առաքելությունները, ծառայություններ մատուցել«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի շրջանակում ։ Այստեղ ներառվում են՝
- «Անդամներ» բաժնի օգտահաշվի օգտատիրոջը էլեկտրոնային փոստով էլեկտրոնային ծանուցում ուղարկելը Ընկերության պրոֆիլով, Հետաքրքրության հավաստման նամակով և Դիմումի ձևաթղթով ստացված ցանկացած տեղեկության մասին,
- «Անդամներ» բաժնի օգտահաշվի օգտատիրոջը էլեկտրոնային փոստով էլեկտրոնային ծանուցում ուղարկել Հետաքրքրության հավաստման նամակի և Գործարար առաքելության համար դիմումի արդյունքների մասին,
- «Անդամներ» բաժնի օգտահաշվի օգտատիրոջը էլեկտրոնային փոստով էլեկտրոնային ծանուցում ուղարկել Գործարար առաքելության նախապատրաստական փուլում մոտալուտ վերջնաժամկետների և ավարտին մոտեցող գործողությունների վերաբերյալ։
Տվյալների Փոխանցումը
Ձեր մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ Անձնական տվյալները, համօգտագործվում են միայն ներքին օպերատորների հետ, որոնք պայմանագրով պարտավորություն ունեն Գործարար առաքելություններ և համապատասխան գործողություններ իրականացնել։ Այս օպերատորները գտնվում են Եվրոպայում, ինչպես նաև Եվրոպայից դուրս, իսկ բոլորը տվյալները մշակում են բացառապես «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ծրագրի իրականացման նպատակով՝ ԵՄ-ի Ներքին և Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգերի համաձայն (տե՛ս համապատասխան կանոնակարգերը՝ (ԵՄ) 2018/1725 և (ԵՄ) 2016/679): Որևէ տվյալ չի վաճառվում երրորդ անձանց։
Այսպիսի տեղեկությունները ներկայացնելուց հետո նաև Գաղտնիության քաղաքականությանը ձեր համաձայնությունը նշանակում է, որ դուք համաձայնում եք տվյալների այսպիսի փոխանցմանը։
Տվյալների Պահպանում
«Անդամներ» բաժնում ստեղծված օգտահաշիվներից հավաքված տվյալները պահպանվում են միայն այնքան, որքան անհրաժեշտ է ծառայության մատուցման համար և չեն պահպանվում Ծրագրի ավարտից հետո (31 դեկտեմբեր, 2020թ․)։
Եմ Օգտատերերի Իրավունքները
Հարցերի դեպքում, խնդրում ենք, կապ հաստատել Ծրագրի հետ info@eu4business.eu հասցեով։
Եթե մեր կայքի օգտատերն եք և ԵՄ-ից եք, Ծրագրի կողմից ձեր անձնական տվյալների տնօրինման վերաբերյալ ունեք հետևյալ իրավունքները։ Ձեր իրավունքների իրացման մասին տեղեկությունը ներկայացված են ստորև։ Հայտը կարող եք ներկայացնել նաև այստեղ։
Ձեր տվյալների բացատրությունը և պատճենները
Դուք իրավունք ունեք բացատրություններ հայցել Ծրագրի՝ ձեր մասին ունեցած տեղեկությունների և այդ տեղեկությունների՝ Ծրագրի կողմից օգտագործման եղանակների մասին։
Բացի դրանից, դուք իրավունք ունեք ստանալ այն տեղեկատվության պատճենը, որը Ծրագիրը հավաքում է ձեր մասին, եթե այդպիսի տեղեկությունները հավաքվել են ձեր համաձայնությամբ կամ այն պատճառով, որ Ծրագիրը պահանջում է տեղեկություններ՝ ձեր խնդրած ծառայությունները տրամադրելու համար։
Ուղղում
Եթե կարծում եք, որ Ծրագրի՝ ձեր մասին ունեցած տեղեկությունները ճշգրիտ չեն, իրավունք ունեք դիմել՝ խնդրելով ուղղել այդ տեղեկությունները։
Օգտահաշիվների փակումը
Օգտատերերը կարող են ցանկացած պահի խնդրել փակել իրենց օգտահաշիվները։ Օգտատերերը կարող են օգտահաշիվների փակման հայտ ներկայացնել Ծրագրի հետ կապ հաստատելու ձևաթղթի միջոցով։ Մենք կարող ենք պահպանել ձեր մասին որոշ տեղեկություններ օրենքով պահանջված կարգով և օրենքով թույլատրելի, օրինական, բիզնես նպատակներով։
Առարկություններ և բողոքներ
ԵՄ-ում օգտատերերն իրավունք ունեն առարկել Ծրագրի կողմից անձնական տվյալների մշակման դեմ, այդ թվում՝ պրոֆայլինգի և/կամ ավտոմատացված որոշումների կայացման հիման վրա շուկայավարման նպատակներով։ Ծրագիրը կարող է շարունակել ձեր մասին տեղեկությունների մշակումը՝ չնայած ձեր առարկությանը, Ներքին տվյալների պաշտպանության կարգավորումների ներքո թույլատրելի չափով։
ԵՄ-ում օգտատերերը նաև իրավունք ունեն բողոք ներկայացնել Բելգիայի Տվյալների պաշտպանության մարմնին՝ Ծրագրի կողմից ձեր անձնական տեղեկությունների տնօրինման վերաբերյալ։