ԵՄ-ը 20+ ծրագրերի միջոցով աջակցում է ՓՄՁ-ներին Հայաստանում
                Մեկնարկի ամսաթիվ: 
                13.12.2019
            
                        
                Ավարտի ամսաթիվը:
                13.12.2024
            
                                        «EU4Business. Միավորելով ընկերություններ» նախագիծը ձգտում է խթանել առևտուրը ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկեր վեց երկրների միջև՝ առաջնահերթություն տալով ՓՄՁ արտահանման ընդլայնման մեծ ներուժ ունեցող հինգ ոլորտներին. օրգանական սնունդ, ստեղծարար արդյունաբերություն, տեքստիլ, զբոսաշրջություն, գինեգործություն։
    
                Մեկնարկի ամսաթիվ: 
                01.11.2019
            
                        
                Ավարտի ամսաթիվը:
                29.04.2024
            
                                        «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո այս ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում տուրիզմի և նորարական արդյունաբերություններում հավասարակշռված և ներառական աճի խթանումը:
    
                Մեկնարկի ամսաթիվ: 
                08.10.2019
            
                        
                Ավարտի ամսաթիվը:
                08.10.2024
            
                                        Ծրագիրը տրամադրում է առցանց հարթակ՝ տարածաշրջանային առևտրային տեղեկատվություն ստանալու, առևտրային խոչընդոտների վերաբերյալ հարցումներ անցկացնելու համար, նաև առաջարկում է դասընթացներ առևտրային տվյալների հավաքագրման ու վերլուծության լավարկման նպատակով:
    
                Մեկնարկի ամսաթիվ: 
                01.10.2019
            
                        
                Ավարտի ամսաթիվը:
                31.01.2024
            
                                        ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը (EU-GAIA) Հայաստանում ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից  և համաիրականացվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից: Ծրագրի որոշ բաղադրիչներ իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
    
                Մեկնարկի ամսաթիվ: 
                20.12.2018
            
                        
                Ավարտի ամսաթիվը:
                30.06.2024
            
                                        «Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» (EU4Environment) ծրագիրն օգնում է վեց գործընկեր երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրին առնչվող գործունեությունը, ցուցադրելով և բացելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ստեղծելով կառուցակարգեր շրջակա միջավայրի ռիսկերի և ազդեցության ավելի լավ կառավարման համար:
    
                Մեկնարկի ամսաթիվ: 
                13.09.2018
            
                        
                Ավարտի ամսաթիվը:
                29.02.2024
            
                                        Կառուցվածքային բարեփոխումների ծրագրի (Ծրագրի) նպատակն է խթանել Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում կայուն և արդար տնտեսական մոդելների ներդրումը, ինչը կհանգեցնի ավելի մեծ ծավալի ներդրումներին, քաղաքացիների համար սոցիալ-տնտեսական պայմանների լավացմանը և աշխատանքային հեռանկարներին: