EU4Business-ի սույն երկրի զեկույցը ներկայացնում է Հայաստանում առկա մակրոտնտեսական և գործարար միջավայրի խորը գնահատականը, ներառյալ այն միջավայրը, որտեղ գործում են ՓՄՁ-ները: Ուստի շեշտը հատկապես դրված է երկրում ՓՄՁ-ների զարգացման և այն բանի վրա, թե ինչպես է EU4Business-ի նախագծերի փաթեթը ծառայում այդ նպատակին: Այն նաև վերլուծում է ՓՄՁ-ներին ուղղված այլ դոնորական և պետական հատվածների ծրագրերը՝ գնահատելով ձեռնարկությունների բացերն ու ապագա կարիքները:
EU4Business-ի Քարտուղարությունը պատրաստել է Երկրի այս երրորդ զեկույցը՝ Արևելյան Գործընկերության (ԱլԳ) յուրաքանչյուր երկրում EU4Business նախաձեռնության զարգացումներն ու ձեռքբերումները վերլուծելու համար: 2018 թ․ Երկրի զեկույցներում ավելացվել է երկու նոր տարր՝ ՓՄՁ-ների հետազոտության արդյունքները և EU4Business-ի շահառուների՝ յուրաքանչյուր ԱլԳ երկրում անցկացվող կլոր սեղանների արդյունքները: Զեկույցի բաժիններն ուսումնասիրում են EU4Business-ի չորս հիմնասյուներն ու գնահատում առաջընթացը՝ կատարելով Հայաստանի համար կարևոր առաջարկություններ:
Ներկայացվում են նաև EU4Business-ի ֆինանսավորումից օգտվող ՓՄՁ-ների ուսումնասիրության մանրամասն արդյունքները: Դրանք տալիս են EU4Business-ի ազդեցության նկարագրությունն այնպես, ինչպես ընկալել են իրենք՝ շահառու ձեռնարկությունները: Այստեղ ներկայացված նյութերը կաջակցեն Հայաստանում բարեփոխումների իրականացմանը` նպաստելով ՓՄՁ ընդհանուր մթնոլորտի և կարգավորող դաշտի հետագա կատարելագործմանը: