2019 թ․ տարեկան զեկույցը ավելին է, քան պարզապես նախորդ տարվա վերլուծությունը․ այն մանրամասն ներկայացնում է EU4Business-ի հիմնական գործառույթները և դրանց իրականացումը ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։
2019 թ. զեկույցը հիմնված է ծրագրային և նախագծային ավելի քան 400 փաստաթղթերի վերլուծության, յուրաքանչյուր Արևելյան գործընկեր երկրի ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ աշխատանքային խմբերի հանդիպումների, ինչպես նաև վեց կլոր սեղանների վրա, որոնք կազմակերպվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի մայրաքաղաքներում։ Այս տարեկան զեկույցը ներկայացնում է ավելի քան 230 ՓՄՁ-ների սեփականատերերի, իրականացնող գործընկերների, պետական մարմինների, գործարարության աջակցության կազմակերպությունների և այլոց տեսակետները։
Զեկույցում նաև ուսումնասիրվում է այն հարցը, թե ինչպես է EU4Business-ը նպաստում նախաձեռնության չորս գերակա ոլորտներին, և ինչպես են ֆինանսական, հմտությունների, զբաղվածության և քաղաքականության բարեփոխումների ոլորտների հիմնական ցուցանիշները համապատասխանում ԵՄ-ի Արևելյան գործընկեր երկրների 2020 թ․ թիրախային արդյունքներին՝ շեշտադրելով նախաձեռնության բոլոր ոլորտների շահառուների մի շարք հաջողված պատմություններ:
Եվ վերջում, զեկույցը դիտարկում է առաջիկա ծրագրերը՝ ուղղված EU4Business-ի հետագա աճին և դրա համապատասխանեցմանը ձեռնարկատերերի կարիքներին՝ հիմք ընդունելով 2019 թ. գարնանը Արևելյան գործընկերության վեց երկրներից յուրաքանչյուրում ՓՄՁ-ների հետ անցկացված մի շարք աշխատանքային խմբերի հանդիպումների և շահառուների հետ կլոր սեղանների եզրակացությունների արդյունքները: