FNET-ը Հայաստանում արագ զարգացող ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայությունների մատակարար է, որը վերջերս դիմել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությանը և ՎԶԵԲ -ին՝ մարդկային կապիտալի կառավարման նկատմամբ ավելի ռազմավարական մոտեցում դրսևորելու, կայքը և մարքեթինգային գործունեությունը զարգացնելու համար։ Դրա նպատակն է ներսից փոխակերպել բիզնեսը՝ հնարավորություն տալով դրան իրացնել ողջ ներուժը դրսում, և դառնում է գերիշխող մատակարարը հանրապետության բոլոր տներում։
«Սիլիկոնային հովտում» գործող տեխնոլոգիական տիտաններից շատերի նման FNET-ը սկսել է իր գործունեությունը համեստ մի ավտոտնակից՝ սահմանափակ ռեսուրսներով։ Համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Ենգիբարյանն ընկերությունը հիմնեց Երևանում, 2009թ․, իր ընկերոջ և գործընկեր-համահիմնադիր Անդրանիկ Էլմասյանի հետ միասին։
Երկուսն էլ շատ երիտասարդ ու անփորձ էին` ընդամենը 23 տարեկան և չունեին ո՛չ բիզնես փորձառություն, ո՛չ բարձրագույն կրթություն, և պատրաստ չէին առջևում իրենց սպասող մարտահրավերներին։ «Գործի հիմնման և ընդլայնման արագ տեմպն արտասովոր էր՝ նորաստեղծ բիզնեսի համար և, հետևաբար, լի էր խոչընդոտներով», - ասում է Գևորգը։
Չնայած փորձի ու կրթության բացակայությանը, երկու ձեռներեցները մեծապես օժտված էին կարևոր հատկանիշով՝ հաստատակամությամբ, և մեկնարկի փուլից ի վեր նրանց ընկերությունը էքսպոնենցիալ աճ է գրանցել՝ 2017թ․ «MY TV»-ից վերաբրենդավորվելով «Family Network»-ի կամ FNET-ի։ Այդ ժամանակ էր, որ բիզնեսը դիվերսիֆիկացվեց՝ մուտք գործելով համացանցային ծառայությունների մատակարարման շուկա և միաժամանակ հեռուստատեսային և գերարարգ լայնաշերտ համացանցային ծառայություն առաջարկելով ։
Կուռ կազմակերպական կառուցվածքի ստեղծումը
Ընկերությունը դիմեց ՎԶԵԲ-ի՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրին՝ հայցելով աջակցություն արտադրողականության մեծացման և ՄՌ և այլ վարչությունները միաձուլելու ճանապարհով գործունեության արդյունավորությունն առօրյա գործառնություններում բարձրացնելու նպատակով։
Ընկերությունը աճ էր արձանագրել, բայց աշխատակազմի անդամները հստակ դերաբաշխում չունեին։ «Երբ մենք դիմեցինք՝ աջակցություն ստանալու համար, բոլոր աշխատակիցների՝ ամեն ինչով զբաղվելու ու ամեն ինչը կառավարելու տարբերակն արդյունավետ չէր։ Մենք գիտակցում էինք, որ մեզ անհրաժեշտ է ավելի ուղղորդված եղանակով մեծացնել ընկերության մասշտաբները և ստեղծել առանձին վարչություններ ներքին կառուցվածքում՝ արդյունավետ աճ ապահովելու նպատակով», - նշում է Գևորգը։
Կազմակերպության այսպիսի փոխակերպման արդյունքում աշխատակազմի անդամներն ավելի որոշակիացված դերեր են ստացել, ինչը հնարավորություն է տվել բիզնեսին դառնալ արագ արձագանքող և ճկուն։ Արդյունքում այն ավելի արագ է արձագանքում մարտահրավերներին և ավելի մեծ վստահությամբ, քան նախկինում։
Բիզնեսի տարբերակիչ հատկանիշները
FNET-ի յուրահատուկ առևտրային առաջարկը հաճախորդներին տան բոլոր հեռուստացույցների համար ալիքների տրամադրումն է նույն գնով, ինչ առաջարկում են մյուս կազմակերպությունները՝ միայն մեկ հեռուստացույցի համար։ Բիզնեսը մշտապես ձգտում է նորարարության՝ շարունակաբար լավարկելով պրոդուկտի մշակումնը և ներդրումները հետազոտությունում և մշակումների ոլորտում (R&D)` իր ծառայությունների և օգտատիրոջ փորձառության որակի լավացման նոր ուղիներ գտնելու համար։
Ընկերության նպատակն է դառնալ շուկայի առաջատարը և այդ նպատակին հասնելու համար նրանք ամեն ամսվա, եռամսյակի և տարվա կտրվածքով սահմանել են չափելի ԿԱՑ-եր՝ այդ նպատակների ընթացիկ գնահատում իրականացնելով։ Գևորգը հավատում է, որ եթե հաջողեն այս փուլային նպատակների ձեռքբերման գործում, բիզնեսը կշարունակի աճել, իսկ իրենք, ի վերջո, կհասնեն սահմանված երկարաժամկետ թիրախներին։
Ինքնությունը
2017թ․ «Family Network»-ի վերաբրենդավորումը բեկումնային պահ էր ընկերության համար։ Նոր անվան մեջ արտացոլված էր կորպորատիվ ԴՆԹ-ն, որի սնման և պահպանման ուղղությամբ տարիներ շարունակ աշխատել էր գլխավոր գործադիր տնօրենը։ Այն արտաքին լսարանին, այդ թվում՝ նոր հեռանկարային հաճախորդներին է ներկայացնում ընկերությունը և ամրապնդում է այդ ինքնությունը աշխատակազմի շրջանում։
«Մեր ՄՌ բաժինը կոչվում է «Մարդկանց և մշակույթի» բաժին, յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ վերաբերմունքն այնպիսին է, ասես, աշխատակիցը մեր ընտանիքի անդամը լինի։ Մենք միասին, միասնաբար ավելի լավ ենք աշխատում, չվախենալով սխալներից, ողջունելով լայնախոհությունը և, ըստ անհրաժեշտության, արձագանքում ենք աջակցություն և ուղղորդում ստանալու անհատական խնդրանքներին, անկախ նրանից, թե ինչ դեր կամ պաշտոն ունեն նրանք ընկերությունում», - բացատրում է Գևորգը։
Աշխատակազմի առողջության և բարօրության ապահովման հանձնառությունը, վերապատրաստման և մասնագիտական զարգացման հնարավորությունների տրամադրումը միայն ծառայում է այս ներքին փիլիսոփայության և կորպորատիվ արժեհամակարգի ամրապնդման նպատակին։ Անշուշտ, Գևորգն ընդունում է, որ իր աշխատակիցներն են ընկերության ավյունը, և որ առանց իր թիմի որակի՝ աճը կարող է շատ ավելի սահմանափակ լինել։
Խոստումնալից ապագա
Ընկերությունը հիմա հայտնվել է Հայաստանում համացանցային և հեռահաղորդակցության ծառայությունների մատակարարման թոփ հինգի ցանկում՝ 2025թ․ առաջինը դառնալու հավակնություններով։
Այդ նպատակին հասնելու համար ընկերությունը պլանավորում է թողարկել նոր կորպորատիվ կայք և բջջային հավելված՝ երկուսն էլ իրականացնելով «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի աջակցությամբ, կառուցել նոր գրասենյակ և հիմնել իր սեփական ցանցային ալիքները՝ օպտիկամանրաթելային միակցվածությամբ։
Պարզ է, որ «FNET»-ն ունի իր այդ հավակնությունն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ տեսլական, ռեսուրսներ և սեփական ուժերի նկատմամբ մեծ վստահություն։