EU4Business ծրագրի դրամաշնորհն օգնում է հայաստանյան տեխնոլոգիական ստարտափին հաստատվելու ԵՄ շուկայում

Հայաստան
EU4Business ծրագրի դրամաշնորհն օգնում է հայաստանյան տեխնոլոգիական ստարտափին հաստատվելու ԵՄ շուկայում

XCloud Networks-ը լիովին ավտոմատացնում է ցանցի ենթակառուցվածքի տեղակայումը և կառավարումը՝ հնարավորություն տալով ընկերություններին ունենալ իրենց ցանցային բլոկը: Սա թույլ է տալիս նրանց լինել վաճառողից անկախ (այսինքն՝ կապված չլինել կոնկրետ արտադրողի արտադրանքներին), նվազեցնել կապիտալ ծախսերը և բարձրացնել կայունությունը:

XCloud Networks ընկերությունը հիմնադրվել է Կալիֆորնիա նահանգի Սաննիվեյլ քաղաքում, Հայաստանում ունի գործող գրասենյակ 14 աշխատակցով. այն 2017 թ.-ին Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ էր (ՆԶՀԴ) ստացել EU4Business SMEDA ծրագրի շրջանակներում: Ֆինանսական աջակցությունը նպաստեց թիմին արագացնել արտադրանքի զարգացումը և աշխատանքի ընդունել նոր մարդկանց:

Ստարտափի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ալեքս Սարոյանը 18 տարի աշխատել է ցանցային ծառայություններում և աշխատել որպես խորհրդատու օտարերկրյա ընկերությունների համար: Իր կարիերայի մեծ մասի ընթացքում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ Ալեքսը կարողացել էր ձեռք բերել պրակտիկ ինժեներական և կոդավորման փորձ, ցանցային հաղորդակարգերի մուտքերի ու ելքերի և գործնական մարտահրավերների մասին մանրամասն տեղեկություններ: Նա որոշեց իր երկու ընկերների հետ ստեղծել մի ստարտափ, որը թույլ կտար արագ զարգացող ընկերություններին ունենալ բարձր մակարդակի ավտոմատացված, ճկուն և ծախսարդյունավետ ցանցային ենթակառուցվածք:

Անդրադառնալով իր ստարտափի տեխնոլոգիայի յուրահատկությանը՝ Սարոյանը բացատրում է, որ XCloud Networks-ի միջոցով առավելագույնը երեք ամիս է տևում, որպեսզի ընկերություններն անցնեն բաց ցանցերի:

«Այն կտրուկ հակասում է «կախվածություն մատակարարից» կամ սեփականության իրավունքի մոտեցումներին, ապակողպում է ցանցի բլոկը և, ի տարբերություն մրցակիցների, տրամադրում է բոլոր անհրաժեշտ հավելվածները՝ հեշտ կառավարվող և օգտագործելու համար պատրաստ ձևով (անվտանգությունը, VPN-ը, ծանրաբեռնվածության բաշխիչը, BGP հավասարակցումը L2/L3 սխեմաները, երթուղումը խնամորդ սպասարկչի վրա, խաչաձև կապակցումները, վերահսկումը, արձանագրությունները, վերլուծությունները, ներհամակարգային ծրագրակազմի թարմացումը և այլն): Դա թույլ է տալիս ընկերություններին 10 անգամ ընդլայնել մասշտաբները՝ առկա մարդկային ռեսուրսների պայմաններում, և խնայել 20 անգամ ընդհանուր ծախսերից: Ընդ որում, ինժեներներից պահանջվում է ընդամենը հինգժամյա ուսուցում՝ XCloud Networks-ի լուծումը գործարկելու համար»,- նշում է նա:

XCloud Networks-ի համար ԵՄ շուկան աճի համար պոտենցիալ տարածաշրջան է, և ստարտափն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում այնտեղ իր ներկայությունը հաստատելու համար: Այս պահի դրությամբ այն ունի գործընկեր Նիդերլանդներում և երկու հաճախորդ ԵՄ երկրներից:

Ալեքս Սարոյանի խոսքերով՝ Հայաստանում ստարտափ լինելու հիմնական դժվարություններից մեկը մշտապես փոփոխվող և զարգացող տեխնոլոգիական արդյունաբերության կարիքների հետ համընթաց քայլելն է:

«Դուք պետք է համոզված լինեք, որ նոր գործառույթներ եք մշակում և թարմացված պահում դրանք: Թեև մենք զարգացման վաղ փուլում գտնվող ստարտափ ենք, մեր նվիրված թիմը և մշակած տեխնոլոգիան օգնեցին մեզ դիմակայել այս խնդրին և ունենալ վճարող հաճախորդներ Կալիֆորնիայից ու Եվրոպայից: Հարկ է նշել, որ մեր հաճախորդներից մեկը Innova-ն է՝ առաջատար առցանց խաղային պլատֆորմ, որն ունի ավելի քան 25 միլիոն ակտիվ օգտվող, և որը փոխել է Cisco-ն, Juniper-ը և F5-ը XCloud Networks-ի հետ: Դա իսկապես հաջող գործ է արդյունաբերության մեջ»,- նա նշեց:

Ներկայացնելով ստարտափի կարճաժամկետ նպատակները՝ Ալեքս Սարոյանը հայտնեց, որ պատրաստվում են ավտոմատացնել ցանցի բոլոր ասպեկտները և զարգացնել անհրաժեշտ հիմքեր՝ Արհեստական բանականության վրա հիմնված ինքնագործարկվող ցանցեր ապահովելու համար:

Տեղեկություններ EU-SMEDA-ի մասին

2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները