Բնական գեղեցկությամբ և մշակութային ժառանգությամբ հարուստ Հայաստանը ոգեշնչում է զբոսաշրջության նվիրված ձեռներեցներին՝ ստեղծելու եզակի փորձառություններ զբոսաշրջիկների համար և զարգացնելու գյուղական համայնքները: Զբոսաշրջային երկու նման ընկերություններ՝ Beeography և Վայն Ֆորմուլան, որ ստեղծվել են երիտասարդ ձեռներեցների կողմից, բարգավաճել են «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ՝ ցուցադրելով նվիրվածության և նորարարության ուժը և ԵՄ աջակցության փոխակերպիչ ազդեցությունը:
Beeography. Ճամփորդություն դեպի մեղվաբուծության աշխարհ
Մեղվաբույծների ընտանիքում ծնված ու մեծացած 29-ամյա աշխարհագետ Հայարփի Հակոբյանը, որ հետաքրքրված էր գյուղական տուրիզմով, 2020 թ․ նոյեմբերին հիմնեց «Ագրի» ՍՊԸ-ն։ Որպես ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն՝ նրա նպատակն էր ոչ միայն անդրադառնալ քովիդի համաճարակի ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին, այլ նաև խթանել մեղվաբուծության և մեղրի արտադրության արվեստը։
2021 թ․-ին «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության 32,000 եվրո դրամաշնորհի շնորհիվ Հայարփին և նրա գործընկեր Արթուր Շատվորյանը նախաձեռնեցին Beeography հյուրատունը Հայաստանի Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում՝ ակտիվորեն խթանելու օրգանական մեղվաբուծությունը:
«Beeography հյուրատունն ավելին է, քան պարզապես մնալու վայր. այն այլընտրանքային ժամանցի վայր է զբոսաշրջիկների, մեղվաբուծությամբ հետաքրքրվողների և մեղրի սիրահարների համար», բացատրում է Հայարփին: Beeography-ն հաջողության է հասել և կծառայի գյուղական զարգացման հետագա ծրագրերի համար: ԵՄ աջակցությամբ մշակված կրթական և մարքեթինգային ծրագրերն ապահովեցին, որ Beeography նախագիծը լինի առանձնահատուկ նորարարություն զբոսաշրջության ոլորտում։
ԵՄ ֆինանսական աջակցությամբ և խորհրդատվական ծառայություններով, բացի հյուրատուն լինելուց, Beeography-ը ծառայում է որպես մեղրի համտեսման կենտրոն, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերում ստացված մեղրի տեսակներ: «Այցելուները կարող են ներգրավվել մեղվաբուծական գործողություններում, բացահայտել այս հետաքրքրաշարժ արվեստը և ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ ու փորձ»:
Հայարփիի ծրագրերը ներառում են ծառայությունների ընդլայնում, ավելի շատ մեղվափեթակներ կառուցման, արևային մարտկոցների տեղադրում՝ կայուն էլեկտրաէներգիա արտադրման համար, ինչպես նաև կրեատիվ և շուկայավարման ծառայությունների տրամադրում:
«Աջակցությունը (ԵՄ-ից) կարևոր էր Beeography-ին որպես համայնքի էական մաս ձևավորելու և հետագա անձնական ներդրումներ ներգրավելու առումով՝ աճն ու ազդեցությունը մեծացնելու համար», ասում է Հայարփին:
Ճարտարապետական նախագծումից և շինարարությունից մինչև մարքեթինգային գործունեություն և անձնակազմի վերապատրաստում, ԵՄ ֆինանսավորումը ճանապարհ հարթեց դեպի Beeography-ի հաջողություն:
«ԵՄ աջակցությունը եղել է մեր ուղեցույցը, առանց որի մենք չէինք իրականացնի այս ծրագրերը», ասում է Հայարփին։
Վայն Ֆորմուլա. վերականգնելով Դիլիջանի գինու մշակույթը
Առաջնորդվելով բնության պահպանությամբ ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ՝ 2018թ․ հիմնադրված Վայն Ֆորմուլայի գինու առաջին ապրանքանիշը անվանվեց Հովազ՝ ի պատիվ կովկասյան ընձառյուծի, որ ներկայումս վտանգված տեսակ է Հայկական լեռնաշխարհում։
2022 թ․ նոյեմբերին Վայն Ֆորմուլան բացեց «Hovaz Wine Rooms» գինու համտեսի կենտրոնը Դիլիջան քաղաքում: Կենտրոնը նշանակալի իրադարձություն էր գինու համտեսի համար և բացվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության կողմից տրամադրված 32,000 եվրո դրամաշնորհով: Կենտրոնը ցուցադրում է փրփրուն գինիների արտադրության և բարձրորակ գինիների ստեղծման վերջին քայլերը ներկայացման նորարարական մեթոդների կիրառմամբ՝ խաղողի էնդեմիկ/տեղական սորտերի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:
«Մեր նպատակն էր ստեղծել նոր և եզակի գինու զբոսաշրջային արտադրանք այս կենտրոնի ստեղծմամբ, որը կցուցադրի Հայաստանի գինեգործության հարուստ պատմությունն ու ներուժը տարբեր երկրների զբոսաշրջիկներին, նաև հայերին», հպարտությամբ ասում է Նելլի Մակինյանը, Վայն Ֆորմուլայի ծրագրերի 35-ամյա կոորդինատորը։
ԵՄ աջակցությունը էական դեր խաղաց Վայն Ֆորմուլայի հաջողության գործում: Ֆինանսավորումը հատկացվել է վերանորոգման, սարքավորումների ձեռքբերման և կարողությունների զարգացման նախաձեռնություններին: Երեք նոր աշխատատեղերի ստեղծումը ավելի հզորացրեց տեղական համայնքը և ընդլայնեց զբոսաշրջության հնարավորությունները:
www.winesofarmenia.store հարթակի միջոցով եվրոպացի զբոսաշրջիկները կարող են գնել հայկական գինիներ նույնիսկ երկրից մեկնելուց հետո։ Կենտրոնը հյուրընկալում է իրենց ապրանքանիշի և այլ արտադրողների գինիների գինու համտեսներ՝ հրավիրելով գինեգործներին և ոլորտի ներկայացուցիչներին համագործակցության խթանման համար:
«Մեր գինու համտեսները ներկայացնում են բացառապես հայկական արտադրանքը, որը խթանում է տեղական արտադրողներին և ընդլայնում տուրիստական փորձը», ասում է Նելլին: Դա խթանում է համագործակցությունը տեղական հյուրատների, հյուրանոցների, մսի և պանրի արտադրողների հետ, քանի որ վաճառքներն աճում են զբոսաշրջիկների ավելի երկար մնալու պատճառով:
Վայն Ֆորմուլան կարճ ժամանակահատվածում հաջողությամբ ներկայացրել է Հայաստանի գինեգործական ժառանգությունը ողջ աշխարհի զբոսաշրջիկներին: ԵՄ ֆինանսական աջակցությունն ու խորհրդատվական օգնությունը էական դերակատարություն ունեցան՝ հնարավորություն տալով Վայն Ֆորմուլային դառնալ Հայաստանի գինեգործական ժառանգության դրոշակակիրը:
***
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը Հայաստանում շարունակվում է։ Ծրագրի ընդհանուր նպատակը զբոսաշրջության և նորարարության ոլորտներում հավասարակշռված և ներառական աճ ապահովելն է: Այն համագործակցում է Հայաստանի հյուսիսային շրջանների զբոսաշրջային նորարար ձեռնարկությունների հետ՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտի ձեռներեցներին, կազմակերպելով գիտելիքի միջազգային փոխանակումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետազոտողների համար ինչպես նաև ուսանողների և հանրության շրջանում խթանելով բիզնես մշակույթը:
Ավելի քան 150 ձեռնարկություններ արդեն ստացել են աջակցություն ծրագրի շրջանակում, որն օգնել է պահպանել կամ ստեղծել ընդհանուր առմամբ 400 աշխատատեղ և ուսուցանել ավելի քան 1000 անհատների: