Տեսանյութն անդրադառնում է Հայաստանի Ստարթափ Ակադեմիա նախաձեռնությանը, որի իրագործմանն օժանդակել է ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Այն իրականացվում է Քաթալիստ հիմնադրամի կողմից: Ակադեմիան առաջարկում է 12-շաբաթյա յուրօրինակ նախա-աքսելերացիոն ծրագիր Հայաստանում գործող տեխնոլոգիական ընկերություններին և ստարթափերին՝ նրանց ուղղորդելով Հաճախորդների նույնականացման և ներգրավման կառավարման զարգացման գործընթացում, օտագործելով հսկողության առաջատար մեթոդաբանություններ և գործիքներ՝ ուղղված նոր շուկաներ մուտք գործելուն և ընդլայնվելուն:
Հայաստանի Ստարթափ Ակադեմիա
04.05.2018