Հայաստան. մասնավոր հատվածի կազմակերպություններին աջակցելու առաջարկների մրցույթ

Հայաստան
Հայաստան. մասնավոր հատվածի կազմակերպություններին աջակցելու առաջարկների մրցույթ

EU4Business-ի SMEDA ծրագիրը (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) հայտարարում է առաջարկների մրցույթ՝ մասնավոր հատվածի կազմակերպություններին (ԳՄԿ-ներին և ԳԱԿ-երին) աջակցելու նպատակային դրամաշնորհների համար: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2017 թ. նոյեմբերի 10, ժամը 16:00:

Այս առաջարկների մրցույթի նպատակն է օգնել մասնավոր հատվածի կազմակերպություններին (բիզնես ասոցիացիաներին և գործարար մասնակցության այլ կազմակերպություններին)`

  1. բարելավել իրենց կառավարման կարողությունները՝ իրենց անդամներին և ընկերություններին ավելի լավ ծառայություններ մատուցելու, մասնակցությունը ընդլայնելու և եկամուտ ստեղծելու հարցերում` իրենց կայուն գործունեությունն ապահովելու նպատակով.

  2. արդյունավետորեն մասնակցել պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) հարթակներին (քաղաքական շահերի պաշտպանություն և լոբբիստական գործունեություն)՝ ուղղված բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավմանը:

     

    Առաջարկները պետք է պարունակեն հետևյալ գործունեությունները՝

  • գործարար մասնակցության կազմակերպությունների կարողությունների հզորացում (անդամներին և ընկերություններին ավելի շատ ու ավելի լավ ծառայությունների մատուցում, իրենց մասնակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, ոլորտի կոնկրետ աշխատանքային խմբերի ստեղծում, ՓՄՁ-ների և ձեռնարկատերերի համար անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում կամ դրա արդիականացում).
  • մասնակցություն ՊՄԵ հարթակներում (մասնավոր հատվածի կարիքների ներկայացման նախապատրաստում, ապացույցների վրա հիմնված քաղաքական շահերի պաշտպանություն):

Մրցույթի հրավերի ընդհանուր առավելագույն բյուջեն կազմում է 200000 եվրո: Մեկ առաջարկի առավելագույն գումարը կազմում է 100000 եվրո:

Առաջարկները պետք է տպագիր տարբերակով ներկայացվեն SMEDA-ի գրասենյակ (Պռոշյան 12, Երևան) մինչև 2017 թ. նոյեմբերի 10-ը, ժ. 16: 00-ը:

Հոկտեմբերի 16-ին ժամը 15:30-ին SMEDA-ի գրասենյակում կկազմակերպվի Տեղեկատվության օր (Պռոշյան 12, Երևան): Մասնակցելու համար գրանցվեք հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@smeda.am

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: 

SMEDA-ի հնարավորությունների էջ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ Նպատակային դրամաշնորհներ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Նպատակային դրամաշնորհների առաջարկների մրցույթ

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները