Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության բանկը, եւ «Արդշինբանկ» ԲԲԸ-ն, մտնում են համագործակցության նոր փուլ՝ ստորագրելով 100 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների եւ միջին կապիտալով ձեռնարկատիրությունների համար ֆինանսական հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ Ստորագրման արարողությունը կայացավ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Երեւանում։
Այս ծրագրի շրջանակներում Արդշինբանկը ԵՆԲ Գլոբալի կողմից աջակցվող վարկային ռեսուրսները կուղղի հայկական ընկերություններին, որոնք ձգտում են արդիականացնել իրենց գործունեությունը, ընդլայնել արտադրական հզորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ կամ բարձրացնել մրցունակությունը տեղական եւ միջազգային շուկաներում:
Բացի այդ, ծրագրի 10%-ը կուղղվի կանաչ վարկավորմանը՝ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի եւ այլ էկոլոգիապես կայուն ներդրումների աջակցման համար։
Ֆինանսավորման մի մասը կարող է տրամադրվել տեղական արժույթով՝ բիզնեսին արժութային ռիսկերից պաշտպանելու համար: Եվրոպական միությունն աջակցում է ծրագրին դրամաշնորհային ֆինանսավորմամբ, որը կօգնի ապահովել, որ ֆինանսավորումը մնա մատչելի հայկական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների համար: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ ծրագիրը կաջակցի մոտ 300 ձեռնարկատիրությունների եւ կապահովի ավելի քան 10 000 աշխատատեղ։