Միջազգային առևտրի կենտրոնը (ITC) EU4Business նախաձեռնության շրջանակում, հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկը Who’s Next (WSN) միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու համար, որը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 16-18-ը Փարիզում։
Who’s Next (WSN) ցուցահանդեսի մասին
Who’s Next-ը հագուստի նորաձևության Եվրոպայի խոշորագույն B2B հարթակներից է, որը միավորում է շուրջ 1,200+ բրենդ և ավելի քան 38,000-45,000 գնորդների և ոլորտի փորձագետների աշխարհի ավելի քան 120 երկրներից։ Հայկական բրենդներն արդեն իսկ ապացուցել են իրենց մրցունակությունը միջազգային ասպարեզում՝ մասնակցելով WSN ցուցահանդեսի արդեն երրորդ թողարկմանը։
Ծրագրի աջակցությունից օգտվելու համար դիմորդները պետք է ներկայացնեն հայտ, որի հիման վրա ITC-ն կիրականացնի նախնական ընտրություն՝ գնահատելով բրենդի արտահանման պոտենցիալը և արտահանման պատրաստվածությունը, հավաքածուների համապատասխանությունը միջազգային շուկային, հավաքածուների և բրենդի ինքնության ամբողջականությունը։ Նախապատվությունը կտրվի ցուցահանդեսի նախորդ փուլերում հաջողություն գրանցած մասնակիցներին։
Ցուցահանդեսի հայտերի վերջնական ընտրությունը կատարվում է WSN ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից՝ ներկայացված Lookbook-երի և Line Sheet-երի հիման վրա։
Ընտրված կազմակերպությունները աջակցություն կստանան նախապատրաստական աշխատանքներում և տաղավարի վարձակալության հարցում։
Հայտի լրացում
Ցուցահանդեսի ամսաթվերը․ Հունվարի 16-18, 2027 թ․
Վայրը․ Paris Expo Porte de Versailles, Փարիզ, Ֆրանսիա
Հայտերի ընդունման վերջնաժամկետը․ Հոկտեմբերի 15, 2026 թ․
Ինչպես դիմել․ Ծանոթացեք մասնակցության պայմաններին և լրացրեք առցանց հայտադիմումը հետևյալ հղումով։