You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Կատալիստ հիմնադրամը մեկնարկել է գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի իր նոր հարթակը:

Ծրագիրը ֆինանսավորվում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության (EU4Business) «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի կողմից և նպատակ ունի արագացնել ու բարելավել տեղական գիտության, արդյունաբերության, ակադեմիական շրջանակների, կառավարության և դոնոր համայնքի ներկայացուցիչների միջև համագործակցությունը:

Սեպտեմբերի վերջին տեղի ունեցած գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների տրանսֆերի բացման համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ասելով. «Հույս ունեմ, որ այսօրվա նախաձեռնությունը կօգտագործի Հայաստանի և հայկական սփյուռքի ներուժը կիրառական և հիմնարար հետազոտությունների շուրջ և կխթանի գիտելիքահեն ընկերությունների և գիտական համայնքի միջև համագործակցությունը»:

Ամենավերջինը Նորություններ
am az ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները