Հայկական ընկերությունները ԵՄ աջակցությամբ մասնակցել են Սննդի եւ խմիչքների միջազգային ցուցահանդեսին

Հայաստան
Հայկական ընկերությունները ԵՄ աջակցությամբ մասնակցել են Սննդի եւ խմիչքների միջազգային ցուցահանդեսին

Ագրոբիզնեսի ոլորտի 11 հայկական ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրել են սննդի եւ խմիչքների 60-րդ միջազգային ցուցահանդեսին՝ SIAL Paris 2024-ին, որը տեղի ունեցավ ս․թ․ հոկտեմբերի 19-23-ը Փարիզում: Դա հնարավոր դարձավ Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Հայկական ՓՄՁ-ները ցուցադրեցին տեղական արտադրանքի լայն տեսականին, ներառյալ՝ չրեր, թեյեր, պահածոներ, սոուսներ, քաղցրավենիքներ, շոկոլադ եւ այլն։

SIAL Paris 2024-ը ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն սննդի նորարարությունների ցուցահանդես, ինչը դարձնում է այն հիանալի հարթակ նաեւ հայկական ընկերությունների համար, որպեսզի այդ ընկերությունները լավագույնս ներկայացնեն իրենց առաջարկները:

«Այս հեղինակավոր միջոցառումը բացառիկ հարթակ ապահովեց հայկական ագրոբիզնեսի ոլորտի ընկերություններին՝ խթանելու իրենց բարձրորակ, բնական արտադրանքը, որը սերում է երկրի հարուստ գյուղատնտեսական ժառանգությունից: Մասնակցելով այս խոշորագույն ցուցահանդեսին՝ հայկական ՓՄՁ-ները նպատակ ունեն ամրապնդել իրենց ներկայությունը միջազգային շուկայում, ստեղծել արտահանման հնարավորություններ եւ աշխարհին ներկայացնել հայկական յուրահատուկ բազմազան համերը», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Սա լավ հնարավորություն էր հայաստանյան ՓՄՁ-ների համար առավել լավ հասկանալու եվրոպական շուկայի պահանջները, այնտեղ մուտք գործելու ռազմավարությունը եւ բացահայտելու պոտենցիալ բիզնես հնարավորությունները:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները