
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած 19-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի Անկախ կինոգործիչների համայնքի (ՀԱԿՀ) անդամները այցելեցին Վրացական ֆիլմերի կլաստեր և Վրացական ազգային կինոյի կենտրոն՝ կապեր հաստատելու, համատեղ աշխատանքի հնարավորությունները և համագործակցությունը քննարկելու, ինչպես նաև արդյունքում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Այցելությունն աջակցվել էր EU4Business-ի SMEDA ծրագրի (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) կողմից՝ Հայաստանի ստեղծագործական և մշակութային ոլորտների աջակցմանն ուղղված իր գործողությունների շրջանակներում: Վրացական ֆիլմերի կլաստերը հիմնադրվել է EU4Business-ի ՓՄՁ զարգացումը և ԽՀԱԱԳ Վրաստանում ծրագրի աջակցությամբ: Երկու ծրագրերն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից և իրականացվում GIZ-ի կողմից:
Մասնավորապես, քննարկումներ են անցկացվել Վրաստանի կինոարդյունաբերական օրենսդրության վերաբերյալ, և թե ինչպես է Վրացական ֆիլմերի կլաստերը կանոնակարգվում և գործում: Հայ և վրացի կինոարտադրողները համաձայնության եկան լավագույնի փորձի փոխանակման նպատակով պետական մակարդակով համագործակցություն սկսելու անհրաժեշտության հարցում:
ՀԱԿՀ-ի պատվիրակները հանդիպեցին նաև կինոարդյունաբերության մի շարք հայտնի միջազգային փորձագետների հետ, որոնք կարող են դռներ բացել իրենց համար դեպի համաշխարհային կինոարտադրության շուկա:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: