You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ակբա բանկին կտրամադրի 25 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթ՝ խթանելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների վարկավորումը ողջ Հայաստանում:

25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթի մասին համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն՝ Հայաստան վերջինիս կատարած այցի ընթացքում։

Այս փաթեթից 7 մլն ԱՄՆ դոլարը Ակբա բանկը կստանա EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում, որն օգնում է տեղական ընկերություններին դառնալ ավելի մրցունակ՝ բարելավելով իրենց արտադրողականությունը, ներդրումներ կատարելով կանաչ տեխնոլոգիաներում և բարձրացնելով իրենց ապրանքների և ծառայությունների որակը:

Եվս 4 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որը նպաստում է կանանց մասնակցությունը բիզնեսում՝ խթանելով ֆինանսների և գիտելիքների հասանելիությունը:

Մնացած 14 միլիոն ԱՄՆ դոլարը կուղղվի տեղական ՓՄՁ-ների հետագա զարգացմանը և կօգնի Ակբա բանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը:

Ֆինանսավորումը հասանելի կլինի ԱՄՆ դոլարով և/կամ ՀՀ դրամով` դրանով իսկ պաշտպանելով վարկառուներին արտարժույթի հետ կապված ռիսկերից:

Ամենավերջինը Նորություններ
am az by ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները