Վերջերս ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Արդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցիչը EU-SMEDA ծրագրի աջակցությամբ մասնակցեց Թաիլանդի Բանգկոկ քաղաքում անցկացված «Արդյունաբերական քաղաքականության որակի բարձրացում» թեմայով 5-օրյա դասընթացին:
Հայաստանը պետք է մշակի նոր արդյունաբերական քաղաքականություն՝ ամրապնդելով ոլորտի՝ 2012-2016 թվականների համար ընդունված նախորդ քաղաքականությունը: Տնտեսական զարգացման նախարարությունը նախատեսում է մշակել նոր քաղաքականություն, որը կհամապատասխանի միջազգային լավագույն փորձին և հանձնարարականներին:
Հետևաբար, դասընթացը հետևյալ թեմաների վերաբերյալ նոր արդյունաբերական գիտելիքներ ձեռք բերելու և ունակություններ զարգացնելու արժեքավոր հնարավորություն էր նախարարության փորձագետի համար.
- Արդյունաբերական քաղաքականության մշակման մեթոդաբանություն
- Արդյունաբերական կարողություններ և աճ
- Զբաղվածություն արդյունաբերության մեջ և աղքատության մակարդակի նվազեցում
- Ազգային արդյունաբերական քաղաքականության մշակման հնարավորությունների հզորացում
EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: