Բիզնես ասոցիացիաները ՓՄՁ-ների համար գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարևոր առաջարկություններ են ներկայացնում

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Բիզնես ասոցիացիաները ՓՄՁ-ների համար գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարևոր առաջարկություններ են ներկայացնում

Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը, որը East Invest 2 ծրագրի ներդրումն է Տալլինում այս հոկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գործարար համաժողովին, պարունակում է ՓՄՁ-ների համար գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք լայնամասշտաբ առաջարկություններ:

Հունիսի 21-ին Կիևում անցկացված East Invest 2 ծրագրի եզրափակիչ համաժողովին ներկայացված տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը մշակվել է վեց ԱլԳ երկրների շուրջ 200 բիզնես ասոցիացիաների ներդրմամբ:

Հիմնական առաջարկություններ

Խրախուսելով թվային լուծումների համընդհանուր ներդրման անհրաժեշտությունը՝ փաստաթղթի հիմնական առաջարկությունները ներառում են նաև հետևյալը՝

  • ՓՄՁ-ների համար վարչական ընթացակարգերի դյուրացում և խաղի հավասար պայմանների ստեղծում արդար մրցակցության օրենքների միջոցով
  • ՓՄՁ-ների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել վարկերի և ֆինանսավորման համար դիմելու բարդ ընթացակարգեր
  • ԱլԳ երկրներում առցանց հարթակի ներդրում՝ ՓՄՁ-ներին հնարավորություն տալով կապ հաստատելու միմյանց հետ և հեշտությամբ տեղեկատվություն ստանալու
  • Յուրաքանչյուր երկրում նորարարական մարմինների հիմնում
  • Երկրներում հմտությունների բացի վերացում կրթական բարեփոխումների միջոցով և բիզնես համայնքների ներգրավում ուսումնական ծրագրերի մշակմանը
  • ՓՄՁ-ների համար հարկային և մաքսային համակարգերի պարզեցում ու կայունացում և նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի դրսևորում՝ ինչպես պետական և ավելի մեծ ձեռնարկությունների դեպքում
  • Օժանդակություն ՓՄՁ-ներին առևտրով զբաղվելու տեխնիկական արգելքների հաղթահարման հարցում՝ նրանց առավել հասանելի դարձնելով ստանդարտացման և վկայագրման ծառայությունները:

Պետական-մասնավոր համակարգված երկխոսության

Բիզնեսի աջակցության և մասնավոր հատվածի կազմակերպությունները նաև կոչ են արել քաղաքական ղեկավարությանը համակարգված երկխոսություն իրականացնել պետական ու մասնավոր հատվածների միջև՝ ներգրավելով ՓՄՁ-ներին՝ որպես բարեփոխումների մշակման ու իրականացման կարևոր տարրեր: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները