Դասընթացներ հայաստանյան ՓՄՁ-ների համար սննդամթերքի վերամշակման և զբոսաշջության ոլորտների վերաբերյալ

Հայաստան
Դասընթացներ հայաստանյան ՓՄՁ-ների համար սննդամթերքի վերամշակման և զբոսաշջության ոլորտների վերաբերյալ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրը Հայաստանում կազմակերպում է մի շարք դասընթացներ ՓՄՁ-ների համար սննդամթերքի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ՝ Լոռու, Սյունիքի ու Արմավիրի մարզերում:

Դասընթացները կմեկնարկեն 2018 թվականի հուլիսից, և յուրաքանչյուր դասընթացը կտևի 15 ժամ՝ 3 օրվա ընթացքում:

Մասնակցելով դասընթացներին՝ ստարտափները և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և գիտելիքներ կստանան սննդամթերքի անվտանգության և «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» սկզբունքների, չրերի և բանջարեղենի արտադրության մասին և կձևավորեն համապատասխան բիզնես հմտություններ:

Զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ները ձեռք կբերեն հաճախորդների սպասարկման կառավարման և հյուրընկալության ոլորտի մասնագիտական գիտելիքներ և համապատասխան գործնական հմտություններ:

Դասընթացները կանցկացվեն փորձառու մասնագետների կողմից՝ գերազանցապես ինտերակտիվ մեթոդներով՝ ներառյալ խմբային քննարկումները, դերային խաղերը և դեպքերի ուսումնասիրությունները, ինչպես իրենց գիտելիքների փոխանակման ձևով՝ մասնակիցների ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու նպատակով:

Հետևյալ դասընթացները կանցկացվեն հետևյալ քաղաքներում՝

Քաղաք Երևան

1. Սննդամթերքի անվտանգություն և «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» սկզբունքներ

2․ Թվային մարկետինգ:

Լոռու մարզ, ք. Վանաձոր, ք. Ալավերդի

1. Վաճառք և մարկետինգ

2. Հյուրընկալության կառավարում

Արմավիրի մարզ, ք. Արմավիր

1. Վաճառք և մարկետինգ

2. Սննդամթերքի անվտանգություն և «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» սկզբունքներ

Սյունիքի մարզ, ք. Գորիս

1. Հյուրընկալության կառավարում

2. Վաճառք և մարկետինգ

Սեղմեք այստեղ ամբողջական տեղեկատվության և գրանցման համար անհրաժեշտ կոնտակտային տվյալների համար:

EU4Business-ի «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), Արմավիրի զարգացման կենտրոնի, Ռազմավարական զարգացման գործակալության, «Սպիտակ-Ֆերմեր» և «Սյուն» ՀԿ-ների կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Հայաստանի Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները