Լրագրություն ստարտափների և նորարարության թեմաներով․ դասընթաց Հայաստանի լրագրողների համար - դիմեք հիմա

Հայաստան
Լրագրություն ստարտափների և նորարարության թեմաներով․ դասընթաց Հայաստանի լրագրողների համար - դիմեք հիմա

EU4Business-ի SMEDA («Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում») ծրագիրը Tom Fleming Creative Consultancy խորհրդատվական ընկերության և Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանի հետ համատեղ կազմակերպում է հնգօրյա վերապատրաստման դասընթաց հայ լրագրողների համար, ովքեր Հայաստանի տեղական լրատվամիջոցներում ակտիվ լրագրողական աշխատանք են կատարում և նյութեր են պատրաստում տնտեսական, ձեռնարկատիրական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների թեմաներով: Մասնակցել ցանկացող լրագրողները պետք է դիմեն մինչև 2017 թ. հոկտեմբերի 4-ը: Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի առաջին կեսին:

SMEDA-ն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում, և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից․ այն Հայաստանում իրականացվում է ԳՄՀԸ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրով։

Տնտեսական խնդիրների ներկայացում լայն հանրությանը

Լրագրողների համար նախատեսված ստեղծագործական լրագրության դասընթացի նպատակն է բարելավել և բարձրացնել տնտեսական ոլորտի լրագրողների կարողություններն ու հմտությունները՝ օգնելով նրանց, որպեսզի տնտեսական թեմաներն ավելի լավ ու արդյունավետ կերպով ներկայացնեն լայն հանրությանը և թիրախային լսարանին: Այն կարող է իրականացվել նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների և ստարտափների նոր ու արագ զարգացող էկոհամակարգերի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելով՝ համապատասխան թեմաները գրավիչ կերպով ներկայացնելու միջոցով:

Դասընթացը բաժանված է հետևյալ կերպ․

•  ներածական օր՝ ուղղված առկա խնդիրների, գիտելիքներում և հմտություններում թերացումների բացահայտմանը և կարողությունների բարելավման ու կատարելագործման ուղիների որոշմանը (1-ին օր)

•  լրատվամիջոցներում տնտեսական և նորարարական բնույթի հոդվածներ ու նյութեր գրելու տեսություն, միջազգային լավագույն փորձ և փորձառություն ու մեթոդներ՝ լայն հանրությունը ներկայացնող ընթերցողներին գրավելու և հետաքրքրելու համար (երկօրյա սեմինար)

•  ստեղծագործական լրագրության գործնական ուսուցում՝ մասնակիցների համար կոնկրետ առաջադրանքներով․ նրանցից յուրաքանչյուրը կպատրաստի 5-10 հոդված հանրությանը մտահոգող հարցերի շուրջ, որին կհաջորդեն քննարկումներ և կատարելագործման առաջարկություններ (երկօրյա սեմինար):

Ո՞վ կարող է մասնակցել։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի այն լրագրողները, ովքեր ակտիվորեն լրագրությամբ են զբաղվում մասնավոր հատվածին առնչվող թեմաներով, այն է՝ տնտեսություն, բիզնես, նորարարություն, բարձր տեխնոլոգիաներ և ստարտափներ, ներկայումս աշխատում են տեղական լրատվամիջոցներում կամ հանդիսանում են անկախ արտահաստիքային լրագրողներ:

Դիմողները պետք է լավ տիրապետեն անգլերենին:

Դասընթացին մասնակցելու համար կընտրվի մինչև 12 լրագրող:

Ինչպե՞ս դիմել:

Բոլոր հետաքրքրված լրագրողները պետք է ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ ուղարկեն info@smeda.am հասցեին՝ թեմայի դաշտում նշելով՝ Ստեղծագործական լրագրության դասընթաց

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2017 թ. հոկտեմբերի 4, ժամը 18:00:

SMEDA հնարավորություններ

Ներբեռնել դիմումների հրավերը

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները