«Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացը, որը մշակվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Digital» ծրագրի շրջանակներում՝ EU4Digital ակադեմիայի միջոցով, այժմ թարգմանվել է հայերեն, ադրբեջաներեն, ռումիներեն եւ ուկրաիներեն լեզուներով։
Նոր դասընթացը մշակվել է ոչ մարքեթինգային թիմերի համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց թվային իրազեկությունը եւ հասկանալ թվային մարքեթինգի հիմնական սկզբունքները: Դասընթացը նրանց կօգնի զինվել ժամանակակից թվային միջավայրում կողմնորոշվելու հիմնարար հմտություններով:
Այս սովորաբար թանկարժեք դասընթացը հասանելի է անվճար։
«Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացը մշակվել է Թվային մարքեթինգի ինստիտուտի (DMI) կողմից, որը համարվում է թվային մարքեթինգի կրթության առաջատար մատակարարն աշխարհում:
Դասընթացի տեւողությունը մինչեւ 6 ժամ է՝ այն ինքնուրույն ուսուցման ձեւաչափով անցնելու համար։ Դասընթացն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները կստանան EU4Digital-ի անվճար վկայական:
«EU4Digital» ակադեմիան հավաքագրում է դասընթացների բովանդակություն լավագույն մատակարարներից եւ հարթակներից՝ Արեւելյան գործընկերության երկրների համար առավել համապատասխան թեմաների վերաբերյալ որակյալ ուսուցում ապահովելու նպատակով։