ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Հայաստանում

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Հայաստանում

Ձեռնարկությունների ամրապնդմանը, թվային տնտեսությունների զարգացմանը և Եվրոպական միության ու նրա Արևելյան գործընկեր երկրների ձեռնարկատերերի միջև կապերի հաստատմանը վերաբերող հարցերը լինելու են 2017թ. հոկտեմբերի 26-ից 27-ը Էստոնիայում կայանալիք Արևելյան գործընկերության (ԱլԳ) 4-րդ Բիզնես ֆորումի քննարկումների առանցքում:

Միջոցառումը համախմբելու է ավելի քան 450 բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների ու պետական պաշտոնատար անձանց Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից: Ֆորումը առանցքային կարևորության միջոցառում է, որն անցկացվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ 5-րդ գագաթաժողովին նախապատրաստվելու նպատակով:

Հայաստանում Եվրամիությունը «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության միջոցով աջակցում է տեղի ընկերություններին՝ հետևյալ ուղղություններով.

  1. Ֆինանսավորում.
  2. Վերապատրաստում.
  3. Դեպի նոր շուկաներ արտահանման աջակցություն:

2009թ.-ից ի վեր հայաստանյան 25.000 ընկերության տրամադրվել Է, ընդհանուր առմամբ, 268 միլիարդ ՀՀ դրամի (473 միլիոն եվրո) աջակցություն:

ԵՄ աջակցության ո՞ր տեսակներն են հասանելի հայկական բիզնեսների համար

  1. Ֆինանսավորման ավելի մեծ հասանելիություն
  • Վարկերի տրամադրում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին
  • Միկրո վարկերի տրամադրում փոքր ձեռնարկություն ստեղծելու կամ զարգացնելու համար
  • Դրամաշնորհների տրամադրում նորարարական և բարձր տեխնոլոգիական սթարթափերին
  1. Գործարար հմտությունների ամրապնդում
  • Անհատական խորհրդատվական ծառայությունների և տեխնիկական աջակցության տրամադրում ընկերություններին՝ մարդկային ռեսուրսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման կառուցվածքների, բիզնես մոդելների և այլնի վերաբերյալ
  •  Վերապատրաստական ծրագրեր՝ առանցքային բնագավառներում ձեռնարկատերերի հմտությունների բարելավման նպատակով
  • Անհատական վերապատրաստում և մենթորություն կին ձեռնարկատերերի համար
  • Աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով եկամուտ գեներացնելու նպատակով
  1. Նոր շուկաներ մուտք գործելու ավելի լավ հնարավորություններ
  • Արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների համար գործարար խորհրդատվության տրամադրում և վերապատրաստում

Ովքե՞ր են արդեն իսկ օգտվել:

  • «Ինգրեդիենտ» սրճարանն ԵՄ-ից դրամաշնորհ է ստացել՝ նոր կայքէջ ստեղծելու նպատակով: Նոր կայքէջն ավելացրել է հաճախորդների քանակը 80 տոկոսով: Այժմ սրճարանն ապահովում է 12 մարդու զբաղվածություն: Լրացուցիչ տեղեկատվություն:
  • «Սմարթ Քընսթրաքշըն» ընկերությունն իր բիզնեսի ավելի լավ կառավարման համար ՏՏ համակարգ մշակելու նպատակով ֆինանսավորում է ստացել ԵՄ-ից: Արդյունքում, «Սմարթ Քընսթրաքշըն» ընկերությունն ավելացրել է իր շրջանառությունը 123 տոկոսով: Լրացուցիչ տեղեկատվություն:
  • «Լեվարթ’ս» սննդի, պիցցայի և սենդվիչների խանութը (Levart’s Food, Pizza and Sandwich Shop) վարկ է ստացել ԵՄ-ից՝ իր գործունեության տարածքների ընդլայնման նպատակով: Այժմ երկու վայրում ձեռնարկության շրջանառությունը կրկնապատկվել է, և ևս 4 մարդ ապահովվել է աշխատանքով: Լրացուցիչ տեղեկատվություն:

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Իմացե´ք, թե ինչն է հասանելի՝ www.eu4business.eu/am

Հայաստանում այժմ գործում է «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության հեռախոսահամարը՝ +374 55 10 80 40

ԵՄ-ն հայաստանյան ընկերություններին աջակցում է «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության միջոցով և գործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Վերականգնման վարկերի բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Առևտրի միջազգային կենտրոնի, Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի, Եվրոպական առևտրաարդյունաբերական  պալատների ասոցիացիայի (EUROCHAMBRES), Արհեստների, փոքր և միջին ձեռնարկությունների եվրոպական ասոցիացիայի (UEAPME), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Համաշխարհային բանկի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները