Արևելյան գործընկերության երկրների քաղաքները ձգտում են դառնալ տնտեսական աճի առաջատարներ

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Արևելյան գործընկերության երկրների քաղաքները ձգտում են դառնալ տնտեսական աճի առաջատարներ

Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների տեղական իշխանություններին խրախուսվում է դիմել ֆինանսավորման համար, ինչն իրենց քաղաքներին կօգնի ստանձնել տարածաշրջանում տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման առաջնորդությունը:

«Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» մրցույթի հրավերի ուշադրության կենտրոնում այն քաղաքներն են, որոնք արդեն ունեն Տնտեսական զարգացման տեղական ծրագիր, որը համահունչ է նախաձեռնությանը և նախատեսված է «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» հայեցակարգում:

Ընտրված քաղաքները կդառնան «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության առաջատարներ՝ իրականացնելով այնպիսի փորձնական ծրագրեր, որոնց միջոցով ցույց կտրվի, թե ինչպես կարելի գործնականում իրագործել իրենց պլաններում ներառված կոնկրետ գործողությունները: Այդ գործողությունները, մասնավորապես, նպատակ են հետապնդում խթանելու ձեռներեցության զարգացումը, բարելավելու գործարար միջավայրը և (կամ) հեշտացնելու ֆինանսական ռեսուրսների տեղական հասանելիությունը:

Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դրամաշնորհային հայտերը ֆինանսավորելու համար տրամադրվում է ընդհանուր 9.5 միլիոն եվրո:

Խրախուսվում են նաև ոչ պետական դերակատարներ ներառող միավորումների, օրինակ՝ ՓՄՁ-ների և գործարար ասոցիացիաների, ինչպես նաև ԵՄ/ԵՏԳ կամ այլ ԱլԳ կամ IPA (Անդամակցության աջակցության գործիք) երկրների իրենց գործընկերների հետ ասոցացված տեղական իշխանության մարմինների հայտերը: Առանձնապես ողջունելի են կանանց և երիտասարդների զբաղվածությանը կամ ձեռներեցությանն ուղղված գործողությունները: 

Դիմել

Հավակնորդ ծրագրերի հայեցակարգային փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև 2017 թ. մայիսի վերջը, իսկ ամբողջական հայտադիմումները՝ մինչև 2017 թ. օգոստոսի վերջը:

Լրացուցիչ տեղեկություններ մրցույթի մասին:

Դիմել ֆինանսավորման համար


Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները