ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն կավելացնեն հայկական ընկերությունների ֆինանսավորումը Ինեկոբանկի միջոցով

Հայաստան
ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն կավելացնեն հայկական ընկերությունների ֆինանսավորումը Ինեկոբանկի միջոցով

Մայիսի 16-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը հայտարարել են Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) նոր աջակցության մասին:

ՎԶԵԲ-ը 7 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Ինեկոբանկին՝ հայկական ընկերություններին վարկավորելու համար, իսկ ԵՄ-ն կլրացնի այս աջակցությունը մինչեւ 15 տոկոս դրամաշնորհային խթաններով եւ անվճար տեղական եւ միջազգային խորհրդատվական ծառայություններով, որոնք երկուսն էլ կֆինանսավորվեն «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում:

Երեւանում անցկացվող ՎԶԵԲ-ի 2024 թվականի տարեկան հանդիպման եւ գործարար համաժողովի շրջանակում հայտարարված եւ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գծի մաս կազմող ֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա ներդրումներ կատարել ժամանակակից սարքավորումների եւ արտադրության արդիականացման ուղղությամբ, ինչպես նաեւ բարելավել արտադրանքի որակը եւ ուժեղացնել առողջության ու անվտանգության միջոցառումները:

Ինեկոբանկին տրամադրված վարկերի առնվազն 70 տոկոսը կհատկացվի կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորմանը՝ օգնելու ընկերություններին զարգացնել իրենց բնապահպանական պրակտիկաներն ու ռեսուրսների արդյունավետությունը:

«ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գիծը, որը հասանելի է նաեւ Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, ՎԶԵԲ-ի եւ ԵՄ-ի համատեղ ֆինանսավորման գործիք է, որը նախատեսված է տեղական ընկերությունների մրցունակությունը եւ արտահանման հավակնությունները խթանելու համար:

Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում իրականացրած 211 ծրագրերի միջոցով ներդրել է ավելի քան 2,1 միլիարդ եվրո:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները