
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
Առաջնահերթությունը կտրվի ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական, սոցիալական և անվտանգային մարտահրավերներից տուժած բիզնեսներին։
Այս մեխանիզմը կօգնի ՄՓՄՁ-ներին շարունակել իրենց գործունեությունը և դիմակայել լարված իրավիճակում երևան եկած մատակարարման շղթայի և լոգիստիկ ենթակառուցվածքային մարտահրավերներին:
Ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱրարատԲանկին ավելի ընդլայնել վարկավորման ծավալները՝ տրամադրելով ավելի երկար մարման ժամկետով ավելի քան 700 նոր ենթավարկ։