
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:
Տվյալ մոդելն իր տեսակի մեջ առաջինն է շուկայում, որն ուղղված է Հայաստանում նորարարությունների և գիտելիքածին գործունեության խրախուսմանը: Ֆինանսավորման նոր մոդելը հանդիսանում է վերականգնվող դրամաշնորհային համակարգի առաջամարտիկ, ըստ որի դրամաշնորհներ ստացողները որոշակի ամուր հանգրվանների հասնելու դեպքում պետք է վերադարձնեն դրամաշնորհի գումարը: Այս ճանապարհով վերականգնված գումարն ապագայում կուղղվի նմանատիպ այլ դրամաշնորհների, որպիսով նույն գումարը ստարտափ էկոհամակարգի համար կաշխատի մի քանի փուլով:
SmartGateVC-ին կտրամադրի ընդհանուր 100,000 եվրո արժեքով չորս վերականգնվող դրամաշնորհ, ընդ որում՝ վաղ փուլում գտնվող ստարտափներին կհատկացվի մինչև 25,000 եվրո, իսկ R&D ընկերություններին՝ մինչև 50,000 եվրո: