You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագիրը, որը Եվրոպական ներդրումային բանկին հնարավորություն է տալիս օժանդակություն ցուցաբերել Ուկրաինայի և Արևելյան գործընկերության մյուս երկրների ՓՄՁ-ներին, մեկնարկեց փետրվարի 10-ին Կիևում կայացած համաժողովի ընթացքում։

Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳ) Արևելյան նախաձեռնություն ծրագրի նպատակը ՓՄՁ-ներին ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու միջոցով թիրախ երկրների տնտեսական զարգացման ամրապնդումն է։

ԵՆԲ-ն համատեղել է ուժերը ԵՄ-ի Հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ) նախաձեռնության հետ գործիքների համալիր փաթեթ տրամադրելու նպատակով՝ նախատեսված օգնելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ընկերություններին առավելագույնս օգտվելու ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերի իրագործումից առաջացող հնարավորություններից։

Այն ներառված է առավել ընդգրկուն EU4Business նախաձեռնության մեջ, որն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և միավորում է ՓՄՁ-ների զարգացմանը նպաստող և ԱլԳ տարածաշրջանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը։

Կիևի համաժողովի ընթացքում հայտարարվեց 40 մլն եվրո արժողությամբ վարկային երաշխիքային գործիքի մեկնարկը այն բանկերի համար, որոնք փոխառություն են տրամադրում Ուկրաինայի ՓՄՁ-ներին։ Վարկային գործիքով տեղական առևտրային բանկերին կտրամադրվի ռիսկերի կառավարման արդյունավետ գործիք՝ ՓՄՁ-ների մեծացած ֆինանսավորման պահանջները բավարարելու իրենց կարողությունը ընդլայնելու նպատակով։

«Կայուն, զարգացող և ավելի հզոր տնտեսությունը՝ ուժեղ և առողջ ՓՄՁ-ների առկայությամբ, բարգավաճ Ուկրաինայի անկյունաքարն է, և նոր EU4Business ԽՀԱԱԳ Արևելյան նախաձեռնությունը նշանակալի դեր կունենա այդ երազանքը առաջիկա տարիներին իրագործելու հարցում»,- համաժողովում իր ելույթի ժամանակ նշեց Ուկրաինայում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Բերենդ դե Գրուտը։

Միջոցառմանը ներկա էին գլխավոր գործադիր տնօրեններ, ֆինանսական տնօրեններ և ՓՄՁ-ների ու միջին ընկերությունների ղեկավար աշխատակիցներ, ինչպես նաև ֆինանսական միջնորդներ, ֆինանսական խորհրդատուներ և մասնագիտական միություններ:

Ամենավերջինը Նորություններ
am
01.10.2021
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին՝ նպաստելու Հայաստանում մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպերի։
am az by ge md ua
20.09.2021
2020 թվականի սկզբին COVID-19-ի բռնկումից ի վեր ԵՄ-ն, նրա անդամ պետությունները և եվրոպական ֆինանսական հաստատությունները՝ ի դեմս «Թիմ Եվրոպա» նախաձեռնության, 34 միլիարդ եվրո են հատկացրել գործընկեր երկրներին՝ համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման համար՝ կատարելով կոնկրետ արդյունքներ ապահովելու մասին իրենց խոստումները։
am
07.09.2021
ԵՄ-ի տրամադրության տակ առկա են մի քանի գործիքներ, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության շրջանակներում ՓՄՁ-ներին աջակցելուն։ Դրանց վերջերս ավելացել է նաև Բաժնեմասնակցային ներդրումների գործիքը՝ Ֆինանսավորման հասանելիության (A2F) շրջանակներում։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները