You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Ավելին, ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ավելացնում են հասանելի ֆինանսական միջոցները՝ նշված տարածքներում լայնաշերտ ենթակառուցվածքների և ծառայությունների զարգացման համար:

Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի տարեկան ժողովների շրջանակում ստորագրվել են ԵՄ երկու ֆինանսական երաշխիքների վերաբերյալ համաձայնագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 150 միլիոն եվրո:

Մինչև 115 միլիոն եվրոյի առաջին ֆինանսական երաշխիքը կուղղվի գործընկեր ֆինանսական հաստատություններին՝ թերսպասարկվող ՓՄՁ-ներին, մասնավորապես՝ կանանց կամ երիտասարդների կողմից ղեկավարվող, գյուղական վայրերում գործող կամ նախկինում ֆինանսավորման հետ կապված խնդիրների բախված այլ ձեռնարկություններին վարկավորելու նպատակով։

Մոտ 35 միլիոն եվրոյի երկրորդ ֆինանսական երաշխիքը կուղղվի բարձրորակ և հուսալի լայնաշերտ ծառայությունների ուղղությամբ ներդրումներին։

«Ես հատկապես գոհ եմ, որ այսօր տրամադրվող ֆինանսավորումից կկարողանան օգտվել թերսպասարկվող բիզնեսները և բարձրորակ լայնաշերտ ծառայությունները՝ դրանով իսկ նպաստելով ԵՄ «Համաշխարհային դարպաս» [նախաձեռնության] շրջանակում իրականացվող ԵՄ Արևելյան և Հարավային հարևանության տնտեսական և ներդրումային ծրագրերի նպատակներին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

Ամենավերջինը Նորություններ
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:
am
03.10.2022
Կատալիստ հիմնադրամը մեկնարկել է գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի իր նոր հարթակը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները