You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Grovf ընկերությունը, որը EU4Business ծրագրի աջակցությունից օգտվող հայաստանյան ստարտափ է և իր գործունեությունը ծավալում է Իրերի համացանցի (IoT) և տվյալների բազայի գործառույթների ապարատային արագացման ոլորտում,դրամաշնորհ է ստացել Horizon 2020-ից՝ Եվրամիության խոշորագույն գիտահետազոտական և նորարարության ծրագրից: 

Դիմումի ներկայացման և քննարկման ամբողջ գործընթացի ընթացքում Grovf ընկերությանը աջակցել և ուղղորդել է EU-SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրը, և սա H2020 դրամաշնորհ ստանալու նրանց երկրորդ փորձն էր, որն ավարտվեց հաջողությամբ: Առաջին անգամ դիմելիս ընկերությունն արժանացել էր «Որակի նշան» պարգևատրմանը, ինչը մասնակից ընկերությունների համար համարվում է նշանակալի ձեռքբերում:

Ստարտափը դրամաշնորհն օգտագործելու է իր արտադրանքի հետագա բարելավման համար՝ կենտրոնանալով շուկայի և հաճախորդների պահանջների ուսումնասիրությունների, IP-ի և 2-րդ փուլի բիզնես պլանի վրա:

Անցյալ տարի Grovf-ը մասնակցեց «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի» հայտատուների համար կազմակերպված վենչուրային ֆորումին: Ընկերությունը մեկն էր 15 հաղթող թիմերից, որոնք ֆինանսական օժանդակություն ստացան EU-SMEDA ծրագրի շրջանակում, որն ուղղված էր նորարարական տեխնոլոգիական ստարտափներին: Ֆինանսական աջակցությունից բացի, EU-SMEDA-ն ընկերությանը տրամադրել է նաև խորհրդատվություն, գործարար կապերի հաստատման հնարավորություններ և փորձառություն նորարարության առևտրայնացման ռազմավարությունների և բիզնեսի զարգացման ոլորտներում, ինչպես նաև կապեր պոտենցիալ ներդրողների հետ: Grovf-ը հայկական 15 նորարարական ստարտափներից մեկն էր, որոնք անցյալ սեպտեմբերին SMEDA ծրագրով մեկնեցին Գերմանիա՝ մասնակցելու «Հայաստանյան ստարտափների ակադեմիա Բեռլինում» (ASAB) միջոցառմանը: Ակադեմիան ներառում էր քառօրյա ինտենսիվ դասընթացներ ներդրումների համար պատրաստվածության, բիզնեսի մոդելավորման, նորարարական գաղափարների ներկայացման, շուկայավարման և վաճառքի թեմաներով, ինչպես նաև անհատական հանդիպումներ հավանական գործընկերների, հաճախորդների և ներդրողների հետ: 

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Ամենավերջինը Նորություններ
am az ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները