You are using an outdated browser. Please upgrade your browser to improve your experience.
ՍԿԻԶԲ

Ս․թ․ փետրվարի 26-ից մարտի 6-ը ավելի քան 50 հայաստանյան ընկերություններ բարելավեցին գիտելիքները արտահանման համար գնային ռազմավարության մշակման վերաբերյալ։ Առցանց դասընթացի կազմակերպիչն էր Միջազգային առևտրի կենտրոնը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) հետ համատեղ։  Դասընթացը տեղի ունեցավ «Արևելյան Գործընկերություն, առևտրի համար պատրաստ․ EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։

Դասընթացի նպատակն է օգնել մասնակից ընկերություններին արտահանման համար արդյունավետ գնային քաղաքականություն մշակել՝ հաշվի առնելով միջազգային շուկաներում ՔՈՎԻԴ-19 ճգնաժամով պայմանավորված փոփոխություններն ու ռիսկերը։ Դասընթացին կհաջորդեն անհատական խորհրդատվություններ ընտրված փոքր և միջին ձեռնարկությունների համար։ 

«Դասընթացի արդյունքում ընկերությունները կկարողանան ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պայմաններում առավել ճկուն և թիրախավորված գնային ռազմավարություն մշակել, ինչը երկարաժամկետ առումով կնպաստի հայկական արտադրանքի ներկայացվածությանը միջազգային՝ հատկապես Եվրոպական միության շուկաներում։ Մասնավորապես, մասնակից ձեռնարկությունները բարելավեցին գիտելիքները գնային սեգմենտավորման, ինքնարժեքի հաշվարկման, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործման վերաբերյալ, ինչի արդյունքում կկարողանան առավել արդյունավետ ներկայացնել և արտահանել իրենց արտադրանքը», - նշել է Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության հայաստանյան ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։

Դասընթացը վարեց Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի փորձագետ Ռեինդերթ Դեքերը, ով աշխատել է միջազգային խոշոր կազմակերպությունների՝ այդ թվում Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) համար։ Պարոն Դեքերը արտահանման կառավարման և շուկայի զարգացման վերաբերյալ խորհրդատվություններ է տրամադրել բազմաթիվ ՓՄՁ-ների Արևելյան Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և Հարավարևելյան Ասիայից։  

«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն աջակցում է Հայաստանի և Արևելյան գործընկերության այլ երկրների փոքր և միջին ձեռնարկություններին մուտք գործել նոր շուկաներ հատկապես Եվրոպական միության երկրներում:  Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ չորացրած մրգերի և բանջարեղենի, խոտաբույսերի ու թեյերի, ինչպես նաև պահածոների արտադրությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկություններին։  

Ամենավերջինը Նորություններ
am az by ge md ua
17.10.2022
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Եվրոպական միությունը մեծացնում են իրենց աջակցությունը արևելաեվրոպական, կովկասյան և Միջերկրական ծովի հարավային և արևելյան տարածաշրջանների երկրներում գործող թերսպասարկվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ): Նշված երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
am
12.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) հինգ տարի մարման ժամկետով $10 միլիոն է տրամադրել ԱրարատԲանկին՝ ֆինանսավորելու Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)։
am
05.10.2022
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի Զարգացման մեխանիզմը (EFSE DF) կաջակցի Հայաստանում գործող SmartGateVC վենչուրային կապիտալի հիմնադրամին՝ վաղ փուլում գտնվող ստարտափների և հետազոտություններով ու մշակումներով (R&D) զբաղվող ընկերությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման գործում:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները