EU4Business նախաձեռնությունը աջակցություն է ցուցաբերում Սևանա լճի ափին կայանալիք Հայաստանի ստարտափների տարեկան ամառային սամմիթին

Հայաստան
EU4Business նախաձեռնությունը աջակցություն է ցուցաբերում Սևանա լճի ափին կայանալիք Հայաստանի ստարտափների տարեկան ամառային սամմիթին

EU4Business-ը, իր SMEDA ծրագրի միջոցով, համագործակցության համաձայնագիր է կնքել տեղական մարմինների հետ՝ 2017 թ. Հուլիսի 24-ից 31-ը կայանալիք Հայաստանի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին աջակցելու նպատակով:

Սամմիթը Հայաստանում անցկացվող կարևոր տարեկան միջոցառում է, որտեղ ստարտափներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իրենց գործարար մտահղացումները և դրանք զարգացնելու խորհրդատուների, փորձագետների, վերապատրաստողների ու գործընկերների աջակցությամբ:

Որտեղ ստարտափները հանդիպում են ներդրողներին

Ակնկալվում է, որ այս տարի միջոցառումը կգրավի ավելի քան 1000 մասնակցի, այդ թվում՝ 70 ստարտափ ընկերություն և ծրագրավորողների 30 խումբ, որոնք կմրցակցեն 40000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար:

Ակնկալվում է նաև, որ Հայաստանի ստարտափները կներգրավեն լրացուցիչ 200000 ԱՄՆ դոլար արտերկրից հրավիրված մասնավոր ներդրողների և վենչուրային կապիտալի ընկերությունների կողմից:

SMEDA-ի (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) թիմի ղեկավար Եվա Նահերը նշել է. «Մենք շատ ուրախ ենք համագործակցելու այս ձեռնարկի շրջանակներում: Հուսով ենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը օգտակար գործարար խորհրդատվություն կտրամադրի Հայաստանի ստարտափներին»:

SMEDA-ն համատեղ աշխատում է տեղական կազմակերպիչների հետ

Հունիսին SMEDA-ն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել սամմիթը կազմակերպող ընկերությունների՝ «Startup Armenia» հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և «Global AM» ՀԿ-ի հետ

Սամմիթը կավարտվի Սևանա լճի ափին կազմակերպվելիք «Grand Beach Party» խնջույքով՝ տոնելու իր ձեռքբերումները:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները