EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագիրը հրապարակել է 2020թ․ ծրագրի՝ Հայաստանում իրականացրած գործունեության զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում գործող ՓՄՁ-ներին ԵՄ-ի կողմից ցուցաբերված ողջ աջակցությանը։ Հայաստանում գործունեության մասին զեկույցը մանրակրկիտ տեղեկություններ է տրամադրում ծրագրերի բոլոր երեք, գերակա ուղղություններով՝ ֆինանսավորման հասանելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ և բիզնեսի համար նպաստավոր միջավայր ԵՄ տրամադրած աջակցության մասին։
2019թ․ ԵՄ-ն 18.3 միլիոն եվրո է հատկացրել՝ աջակցելու հայաստանյան 8,330 ՓՄՁ-ների, որոնցից մեկ երրորդի սեփականատերերը կանայք են։ ԵՄ աջակցությունից օգտված հայաստանյան ՓՄՁ-ներն ավելի քան 4,588 նոր աշխատատեղ են ստեղծել և ստացել են 102.9 միլիոն եվրո հավելյալ եկամուտ։
Իմացեք ավելին՝
ԱլԳ վեց երկրներում ծրագրի գործողությունների զեկույցի մասին լուրը