Առաջին Գլխավոր ժողովի ընթացքում հայտարարվեց, որ EU4Business նախաձեռնության շրջանակներում 1,5 միլիարդ եվրոյի վարկային աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 000 ՓՄՁ-ների

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Առաջին Գլխավոր ժողովի ընթացքում հայտարարվեց, որ EU4Business նախաձեռնության շրջանակներում 1,5 միլիարդ եվրոյի վարկային աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 000 ՓՄՁ-ների

EU4Business նախաձեռնության 1-ին Գլխավոր ժողովի նիստը կայացավ մայիսի 17-ին Բրյուսելում: Այն համախմբել էր Արևելյան գործընկերության վեց երկրների, ԵՄ-ում երկրների դիվանագիտական առաքելությունների, իրականացնող գործընկերների (ՎԶԵԲ, ԵՆԲ, ՏՀԶԿ, Համաշխարհային բանկ, ԳՄՀԸ, ԳԶԲ, GFA, Եվրապալատ, ITC, IKZ, ԵԲԱ) և ԵՄ հաստատությունների շուրջ 80 ներկայացուցիչների:

Քննարկումներն ուղղված էին EU4Business ծրագրի հիմնական ձեռքբերումներին և ապագա զարգացումներին: Ներկայացվեց նաև EU4Business-ի ամփոփ հաշվետվությունը: Հաշվետվության մեջ ներկայացված է նախաձեռնության իրականացումը 2009-2016 թթ. ընթացքում: Հաջորդեց աշխույժ քննարկում թե՛ ունեցած ձեռքբերումների և թե՛ առաջիկա տարիներին լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ: Նիստը բաղկացած էր երկու մասից.

  1. Առավոտյան լիագումար նիստ և կլոր սեղան-քննարկումներ EU4Business նախաձեռնության հիմնական ձեռքբերումների և ապագա զարգացումների վերաբերյալ. բանավեճ ռազմավարական կողմնորոշման մասին՝ ԱլԳ երկրների մասնավոր հատվածին ուղղված ԵՄ-ի աջակցության ամրապնդման նպատակով:
  2. Կեսօրին անցկացված կլոր սեղան-նիստ EU4Business ծրագրի համախմբման վերաբերյալ. աշխատանքային ընթացակարգեր մշտադիտարկման և հաղորդակցության մասին:

Կլոր սեղան-քննարկումների ընթացքում մասնակիցները տեսակետներ փոխանակեցին այն մասին, թե ինչպես արձագանքել ներկա և ապագա կարիքներին ու մարտահրավերներին, և առաջարկեցին գործունեության նոր ոլորտներ: Ապագա նախագծերի ու ծրագրերի ենթատեքստում վերլուծվեցին արդյունավետությանը, նորարարությանը և ֆինանսական ու ոչ ֆինանսական գործիքների միավորմանը վերաբերող հարցեր: Քննարկվեցին նաև գործարար միջավայրը բարելավելու ուղիներ:

Կեսօրի նիստը նվիրված էր EU4Business-ի արդյունավետության մշտադիտարկմանն ուղղված բոլոր իրականացնող գործընկերների ջանքերի համախմբմանը: Ընդգծվեց նաև համատեղ աշխատելու անհրաժեշտությունը՝ ՓՄՁ-ների և այլ շահագրգիռ կողմերի շրջանում հաղորդակցության ընթացակարգերի միջոցով EU4Business-ի տեսանելիությունը բարելավելու նպատակով:

EU4Business. ԱլԳ երկրներում ԵՄ-ի քաղաքականության առանցքային բաղադրիչ

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լորենս Մերեդիթը շեշտադրեց EU4Business նախաձեռնության կարևորությունը և համառոտ ներկայացրեց նախաձեռնության քաղաքականության շրջանակների հիմնական զարգացումները՝ հատկապես Ռիգայի գագաթաժողովից հետո: Նա ընդգծեց ԽՀԱԱԳ գործիքի ռազմավարական կարևորությունն ու ներկայացրեց որոշ թվային տվյալներ՝ շեշտադրելով EU4Business-ի ձեռքբերումները: Պրն Մերեդիթը նշեց ԱլԳ երկրներում կառուցվածքային բարեփոխումները շարունակելու և ԵՄ-ի կողմից տարածաշրջանի ՓՄՁ ոլորտի անհատական պահանջներին համապատասխանեցված և ճկուն աջակցության տրամադրման կարևորությունը:

ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը գնահատեց EU4Business-ի իրականացման ժամանակաշրջանում գործընկեր երկրների արձանագրած ձեռքբերումները և նշեց, որ ԵՄ-ի աջակցությունը պետք է ավելի արդյունավետ դառնա իր շահառուների համար առավել հասանելիության ու համակողմանիության առումով:

Ազգային ՓՄՁ ռազմավարությունների իրականացման գործիք

EU4Business-ի համակարգման հարցում Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությանն աջակցող առաջատար EY կոնսորցիումի գործադիր տնօրեն Ջուլիա Ջարովան ընդգծեց միասնական մոտեցման կարևորությունը EU4Business-ի բարեհաջող մշտադիտարկման և զարգացման հարցում, որը պետք է համաձայնեցված լինի ՓՄՁ ոլորտի ազգային ռազմավարությունների ու ընթացիկ բարեփոխումների հետ, ինչպես նաև համապատասխանի ՓՄՁ-ների և գործարարության աջակցման կազմակերպությունների կարիքներին:

EU4Business-ի քարտուղարության փորձագետ Աթենա Դուիկուն մատնանշեց, որ այժմ բոլոր երկրներն ունեն ՓՄՁ ազգային ռազմավարություն: EU4Business-ի գործողությունները լիովին համատեղելի են այդ ռազմավարությունների հետ, և նախաձեռնությունը կարևոր գործիք է դրանց իրականացման համար:

Մինչ այժմ ստացված հիմնական արդյունքները

EU4Business-ի քարտուղարության մշտադիտարկման և հաշվետվության հարցերով փորձագետ Սաչա Կոպպերտը ներկայացրեց EU4Business-ի նախագծերի ու ծրագրերի արդյունքները 2009-16 թթ. ժամանակահատվածի համար: Արդյունքները գնահատվել են ըստ նախաձեռնության չորս նպատակային ուղղությունների՝ ֆինանսավորման հասանելիություն, շուկաների հասանելիություն, գիտելիքի ու հմտությունների հասանելիություն և գործարար միջավայրի բարելավում:

Հիմնական արդյունքներն են՝

  • շուրջ 100 000 ձեռնարկություններ ստացել են 190 000 ենթավարկեր՝ 1,5 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ,
  • ապահովվել է ՓՄՁ-ների ավելի քան 93 000 աշխատատեղ, և ստեղծվել են 10 000 նոր աշխատատեղեր,
  • ներկայացվել է քաղաքականության ռազմավարություններին և իրավական բարեփոխումներին ուղղված շուրջ 40 առաջարկ՝ աջակցելով նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը և կարևոր խթան հանդիսանալով փոփոխությունների համար:

Կլոր սեղանները եկան այն եզրահանգման, որ EU4Business-ը ապագայում պետք է.

  • կենտրոնանա տեղական արժույթով վարկավորման միջոցով ֆինանսավորման հասանելիության բարելավման և ոչ բանկային ֆինանսական սեկտորի զարգացման վրա,
  • զարգացնի նորարարությունների ենթակառուցվածքները,
  • իրականացնի քաղաքականության և իրավական դաշտի հետագա բարեփոխումներ,
  • ստեղծի շուկաների առավել հասանելիության հնարավորություն և աջակցի արտահանման խթանմանը:

 

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մաթերնովայի տեսաուղերձը 1-ին Գլխավոր ժողովին

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները