EU4Business-ը Հայաստանում տրամադրում է ազգային արժույթի համարժեքով 8,33 միլիոն եվրոյի վարկեր՝ օգնելու գործարար կանանց և գյուղական վայրերի ՓՄՁ-ներին ու միկրոձեռնարկություններին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Արարատբանկի միջոցով իրականացնում է երկու վարկային ծրագիր՝ կանանց կողմից ղեկավարվող և գյուղական վայրերում գտնվող ձեռնարկությունների ֆինանսավորման աճող պահանջը բավարարելու համար:
Վարկեր և խորհրդատվություն հայ գործարար կանանց համար
Հայ գործարար կանանց համար վարկավորումը հասանելի է EU4Business նախաձեռնության և ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» (ԳԿ) ծրագրի շրջանակում,
որը Արևելյան գործընկերության բոլոր երկրներում վարկեր, խորհրդատվություններ, տեխնիկական աջակցություն, ուսուցում և աջակցություն է տրամադրում կին ձեռնարկատերերին և կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին:
Ֆինանսավորվելով Եվրամիության, Շվեդիայի և ՎԶԵԲ-ի Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից՝ ծրագիրը նաև ապահովում է ռիսկերի մեղմացում տեղական ֆինանսական հաստատությունների և գործարար խորհրդատվական ծառայությունների համար՝ առաջին կորստի փոխհատուցման տեսքով:
«Այս վարկային գիծը, ինչպես նաև մեր՝ «Կանայք բիզնեսում» թիմի կողմից տրամադրվող լրացուցիչ խորհրդատվությունը, նոու-հաուն և ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կօգնեն կին ձեռնարկատերերին ընդլայնել իրենց բիզնեսը և բարգավաճել»,- ասել է ՎԶԵԲ-ի նախագահ պարոն Սումա Չակրաբարտին:
EU4Business-ը Հայաստանում
ՓՄՁ-ներին բաժին է ընկնում Հայաստանում բոլոր աշխատատեղերի 80%-ը, բայց՝ ՀՆԱ-ի ընդամենը 27%-ը:
EU4Business-ն աշխատում է բարենպաստ գործարար և ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը հայկական ՓՄՁ-ներին կօգնի իրագործել իրենց ամբողջ ներուժը և այդպիսով բարելավել երկրի տնտեսությունը:
Ծրագրերը բարելավում են ֆինանսների ու նոր շուկաների հասանելիությունը և թիրախավորում են կին ձեռնարկատերերին ու գյուղական վայրերում և կանաչ էներգիայի ոլորտում գործող ՓՄՁ-ներին՝ միաժամանակ խթանելով սոցիալական ձեռնարկատիրությունը: