Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին - Հոկտեմբերի 23-24, 2024

Հայաստան
Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին - Հոկտեմբերի 23-24, 2024

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հոկտեմբերի 4, 2024

Միացե՛ք մեզ և մասնակցե՛ք ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների հանրայնացման հեքաթոնին

Հետաքրքրվա՞ծ ես ջրային ռեսուրսների կայուն կառավարման ոլորտով: Ունե՞ս գաղափար, որը կօգնի տվյալների կառավարման, պարզեցման և հանրությանը հասանելի դարձնելու հարցում։ Ուրեմն, միացի՛ր «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին»։ 

Հոկտեմբերի 23-24 կայանալիք այս հեքաթոնը նվիրված է ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան համատեղել ջանքերը՝ մշակելու թվային լուծումներ, որոնք կաջակցեն որոշում կայացնողներին և կնպաստեն ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում շահակիր կողմերի ներգրավմանը։ 

Հեքաթոնը համատեղ կազմակերպում են Եվրոպական միությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ

Ինչո՞ւ է կարևոր ջրային ռեսուրսների կայուն կառավարումը

Հայաստանի ջրային ռեսուրսների ոլորտում առկա են լուրջ մարտահրավերներ` պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, անարդյունավետ ջրօգտագործմամբ, ջրային ռեսուրսների աղտոտմամբ։ Լեռնային երկիր լինելով՝ Հայաստանը մեծապես կախված է գետերից, լճերից, ստորերկրյա ջրերից, որոնք կազմում են երկրի ջրային պաշարները։ Սակայն, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում ջրի նկատմամբ աճող պահանջարկը, ինչպես նաև հնամաշ ենթակառուցվածքները մեծ ճնշում են գործադրում այդ ռեսուրսների վրա։ Կլիմայի փոփոխությունն իր հերթին ավելի է սրում իրավիճակը՝ հանգեցնելով տեղումների նվազեցմանը, գոլորշիացման աճին և ձնածածկույթի ու ջրային ռեսուրսների կրճատմանը։ 

Ինչո՞ւ մասնակցել

Վստահելի և ամբողջական տվյալների հասանելիությունն անչափ կարևոր է ջրային ոլորտում որոշումներ կայացնողների համար։ Ոլորտում տեղեկացված որոշումների կայացումը մեծապես հիմնված է ջրային ռեսուրսների քանակի, որակի, օգտագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ ճշգրիտ տվյալների վրա: Տվյալների հասանելիությունն ու թափանցիկությունը նպաստում են նաև շահակիր կողմերի ներգրավմանը և խթանում պետական ​​մարմինների, գիտական ​​հաստատությունների, ՀԿ-ների և համայնքների միջև համագործակցությունը՝ նպաստելով ջրային ռեսուրսների անվտանգությանը և ոլորտի դիմադրողականությանն ուղղված ջանքերի մեկտեղմանը: 

Մասնակցելով «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնին»՝ հնարավորություն կունենաս շոշափելի ներդրում ունենալ երկրի կայուն զարգացման գործընթացում։ 

Միացի՛ր մեզ և օգնի՛ր ձևավորել Հայաստանի կայուն զարգացման օրակարգը՝ միաժամանակ ձեռք բերելով արժեքավոր փորձ և նորարար գաղափարներիդ համար ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

Ո՞վ կարող է մասնակցել

  • Հայ ուսանողներն իրենց կրթական ծրագրերի շրջանակներում (ՏՏ, ջրային ռեսուրսներ, շրջակա միջավայր և աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ/GIS) մասնագիտացումներով)
  • Հայ երիտասարդ մասնագետները պետական ​​կամ մասնավոր կազմակերպություններից (օրինակ՝ ստարտափներ, ՓՄՁ, տեխնոլոգիական հարթակներ, ՀԿ-ներ, համալսարաններ և գիտահետազոտական ​​ինստիտուտներ, արդյունաբերություն) 
  • Ցանկացողները կարող են դիմել անհատապես կամ թիմով: Թիմերը պետք է բաղկացած լինեն 3-5 անդամից: 
  • Անհատապես դիմելու դեպքում` կազմակերպիչները մասնակիցներին կխմբավորեն թիմերի: 
  • Թիմի ամենաօպտիմալ կազմը՝ առնվազն մեկական ջրային ռեսուրսների կամ շրջակա միջավայրի, ՏՏ և ԱՏՀ մասնագիտացում ունեցող անդամ 
  • Դիմորդները պետք է լինեն 18-35 տարեկան 
  • Խրախուսվում է աղջիկների և կանանց մասնակցությունը 

Մասնակիցները հնարավորություն կունենան

  • ստանալ արժեքավոր հմտություններ և գիտելիքներ ջրային ռեսուրսների տվյալների կառավարման ոլորտում
  • համագործակցել Հայաստանի ջրային ոլորտի լավագույն փորձագետների հետ 
  • ստեղծել արդյունավետ կապեր ոլորտի փորձագետների, մենթորների, մասնագետների, երիտասարդների հետ 
  • ընտրված լավագույն երեք գաղափարները հեղինակած թիմերը, սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում, կստանան ֆինանսավորում (մինչև 2,500 եվրո)՝ իրենց գաղափարները մշակելու և նորարար թվային լուծումների ու ծառայությունների վերածելու համար:

Ինչպե՞ս դիմել

  • Ներբեռնե՛ք հայտադիմումը
  • Ուղարկե՛ք լրացված հայտադիմումը և ինքնակենս ագրականը hackathon@eu4waterdata.eu էլ հասցեին
  • Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ հոկտեմբերի 4, 2024, (23:59, CET) 
  • Ընտրված դիմորդները կտեղեկացվեն ս․թ․ հոկտեմբերի 7-ի շաբաթվա ընթացքում 
  • Մինչև միջոցառումը ընտրված մասնակիցների համար կկազմակերպվի առցանց դասընթաց՝ քննարկելու կազմակերպչական մանրամասները, տրամադրվող նյութերը և պատասխանելու մասնակիցների հարցերին։ 

Հայտադիմումների հետ խնդիր ունենալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել կազմակերպիչների հետ hackathon@eu4waterdata.eu

Կազմակերպչական հարցեր

  • Մասնակիցների տեղափոխումը Երևանից մինչև միջոցառման անցկացման վայր և գիշերակացը կհոգան կազմակերպիչները
  • Միջոցառման ընթացքում կմատուցվի սնունդ 
  • Աշխատանքներն օպտիմալ կազմակերպելու համար մասնակիցները պետք է ներկայանան սեփական համակարգիչներով 
  • Հեքաթոնը շուրջօրյա է, թիմային աշխատանքները կշարունակվեն նաև երեկոյան ժամերին 

Կապ

​Բաց մի՛ թող այս հնարավորությունը՝ դառնալու դրական փոփոխությունների մի մասը․ դիմի՛ր այսօր։​

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները