Երևանում EU4Business ծրագրի աջակցությամբ կայացավ Ձեռներեց կանանց ակումբի վերջին հավաքը

Հայաստան
Երևանում EU4Business ծրագրի աջակցությամբ կայացավ Ձեռներեց կանանց ակումբի վերջին հավաքը
Անցյալ շաբաթ Երևանում EU4Business-ի SMEDA ծրագրի աջակցությամբ կայացավ Ձեռներեց կանանց ակումբի (ՁԿ ակումբ) հինգերորդ և վերջին հավաքը:

Միջոցառման պաշտոնական բացումը կատարեցին ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Իրենց ելույթներում ներկայացնելով Հայաստանի գործարար և սոցիալական ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց՝ դեսպանները խրախուսեցին նրանց շարունակել իրենց ջանքերը Հայաստանի տնտեսության վերափոխման և կայացման գործում: Եվրոպական երկրներից բերված օրինակների միջոցով ցույց տրվեցին այն դժվարությունները, որոնք կանայք հաղթահարել են այնտեղ, որպեսզի դառնան ակնառու առաջնորդներ՝ զգալի ազդեցություն ունենալով իրենց երկրի տնտեսության վրա:

ՁԿ ակումբի 5-րդ հավաքը եզրափակիչն էր, որը կազմակերպվել էր EU-SMEDA ծրագրի կողմից, և այն փոխանցվեց իրավահաջորդ կոնսորցիումին՝ Նորաձևության և դիզայնի պալատին և VINK Consulting-ին, ինչը կապահովի հետագա աշխատանքը և կայունությունը:

ՁԿ ակումբների հարթակը EU-SMEDA ծրագրի Ձեռներեց կանանց նախաձեռնության առաջատար մոդուլն է, որի նպատակն է խթանել և խրախուսել կին ձեռնարկատերերին, ովքեր պարբերաբար հավաքվում են՝ իրենց փորձը փոխանակելու, նոր գործարար կապեր հաստատելու, սովորելու և միմյանց հաջողություններով ոգեշնչվելու համար:

Մինչ օրս Երևանում անցկացվել է ՁԿ ակումբի հինգ հավաք, Գորիսում՝ երկու, յուրաքանչյուրը՝ որոշակի բիզնես թեմայով: ՁԿ ակումբների վերջնական նպատակն է վերափոխվել կանանց կողմից առաջնորդվող կոնսորցիումի՝ Երևանում և մարզերում գործունեության կայուն շարունակման համար:

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները